«Աբու Հանիֆա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
 
Հանիֆը բարեպաշտ մարդն է, ով դավանում է ճիշտ միաստվածություն։ Մուսուլմանական ավանդության համաձայն այդ տերմինով [[նախաիսլամական Արաբիա]]յում անվանում էին ցեղային կուռքերին երկրպագելուց հրաժարվող մարդկանց, ծիսական մաքրություն պահպանող ճգնավորներին, ովքեր հավատում էին մեկ աստծո, բայց չէին հարում ո´չ [[քրիստոնյա|քրիստոնյա]]ներին, ո´չ էլ [[հուդայական]]ներին։ Այդ մարդկանց անորոշ մոնոթեիզմը ծառայեց որպես [[իսլամ]]ի արաբական աղբյուրներից մեկը։
[[Պատկեր:Abu Hanifa Mosque, 2008.jpg|մինի|Աբու Հանիֆայի մզկիթը]]
 
[[Ղուրան]]ում հանիֆ է անվանվում [[Իբրահիմ]]ը, ում կրոնը (իսկական մոնոթեիզմ) իբր [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ն է վերականգնել(վերստեղծել)։ Հանիֆը հակադրվում է նաև հեթանոս-բազմաստվածներին և հուդայականների ու քրիստոնյաների աղճատված միաստվածությանը. Իբրահիմի մասին հատուկ ասված է, որ նա ո´չ հուդայական է, ո´չ էլ քրիստոնյա։ Ղուրանում հանիֆ բառն առաջանում է մեդինայական շրջանում՝ որպես մուսլիմ տերմինի հոմանիշ. Իբրահիմի մասին այդպես էլ ասվում է՝ հանիֆ մուսլիմ։ Իբն Մաս’ուդի ընթերցումների համաձայն՝ Ղուրանում նույնիսկ գոյություն է ունեցել հանիֆիյա տերմինը, որը տեքստի այլ տարբերակներում փոխարինվել է իսլամ տերմինով (օրինակ, 3։19/17-ում)։