«Հուգենոտյան պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
== Ընթացքը ==
 
Առաջին երեք պատերազմները ([[1562]]—[[1563]], [[1567]]—[[1568]], [[1568]]—[[1570]] թվականներ) ավարտվեցին [[Սենժերմենի հաշտություն|Սենժերմենի հաշտությամբ]], որով հուգենոտները ստացան 4 կարևոր քաղաք-ամրոցներ, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Հակառակորդի հաջողությունից անհանգստացած [[Գիզեր]]ը և [[Եկատերինա Մեդիչի]]ն [[1572]] թվականին [[Փարիզ]]ում կազմակերպեցին հուգենոտների ջարդ ([[Բարդուղիմեոսյան գիշեր]]): [[1572]]—[[1573]] և [[1574]]—[[1576]] թվականներին վերսկսված պատերազմներն ավարտվեցին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ քաղաքների և ազնվականության, այսպես կոչված, Հուգենոտյան կոնֆեդերացիայի ստեղծմամբ: Կաթոլիկները ստեղծեցին իրենց կազմակերպությունը՝ [[Կաթոլիկական լիգա]]ն, Փարիզի բուրժուազիան՝ [[Փարիզյան լիգա]]ն: [[1584]] թվականին պայքարը վերստին սկսվեց անժառանգ [[Հենրի III (Ֆրանսիա)|Հենրի III Վալուա]]յի ժառանգորդ դառնալու համար (հավակնում էին [[Հենրի Գիզ]]ը և [[Հենրի Նավարացի]]ն): Նոր պատերազմում ([[1585]]—[[1589]] թվականներ) Կաթոլիկական լիգան և Հենրի Ill-ի կառավարությունը միավորվեցին հուգենոտների դեմ: [[1588]] թվականի մայիսի 12—13-ին Փարիզում ժողովրդական ապստամբություն բռնկվեց կառավարության դեմ: [[1588]] թվականին սպանվեց Հենրի Գիզը, [[1589]] թվականին՝ Հենրի III: Կաթոլիկական լիգան պայքարը շարունակեց [[Իսպանիա]]յի թագավոր [[Ֆիլիպ II]]-ի աջակցությամբ: Երկրում տիրող ֆեոդալական անօրինականության դեմ բռնկվեցին գյուղացիական հուզումներ, որոնք ազնվականությանը և բուրժուազիային ստիպեցին [[1594]] թվականին թագավոր ճանաչել ([[1593]] թվականին կաթոլիկություն ընդունած) օրինավոր ժառանգ Հենրի Նավարացուն ([[1594]] թվականից՝ [[Հենրի IV]]): [[1598]] թվականի [[Նանտի հրովարտակ]]ով ([[Նանտի էդիկտ]] [[1598]] թվական) հուգենոտներին տրվեցին քաղաքական իրավունքներ: Պատերազմական գործողություններն ավարտվեցին [[1598]] թվականին, [[Վերվենի հաշտության պայմանագիր|Վերվենի հաշտության պայմանագր]]ով:
 
{{ՀՍՀ}}