«Ջավախք»–ի խմբագրումների տարբերություն

1856 թ. ավարտվեց Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը։ 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880–ական թթ. սկզբին՝ ռուսական դպրոցները, 1889 թ.՝ քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ։
 
19–րդ դարի վերջին Ախալքալաքում գործունեություն ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ։ Ջավախքը ծնունդ է տվել ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են [[Հովհաննես Քաջազնունի]]ն, [[Համո Օհանջանյան]]ը, [[Ռուբեն Տեր–ՄինասյանՏեր-Մինասյան]]ը, [[Ռուբեն Դարբինյան]]ը, գրողներ [[Վահան Տերյան]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, աշուղ [[Ջիվանի]]ն և ուրիշներ։
 
1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազ. հայերից 35–40 հազ. զոհվեց։ Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը։ Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ–վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ։ Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918–1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով։ Սակայն վրաց–ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին։ 1921 թ. նոյեմբերի 6–ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ–վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվել մինչ օրս։
1433

edits