«Շնող (Լոռու մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմությունը: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: Պատմամշակույթային → Պատմամշակութային oգտվելով ԱՎԲ
Տող 72.
Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Մեծ քարի գլուխ թաղամասը երբեմնի բռնող միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որի ծաղկման շրջանը վերաբերվում է X-XI դդ։ Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում. 13-րդ դարի աղբյուրներում ամրոցը հիշվում է միայն Կայծոն անունով։ Շնող անունը վերաբերել է գյուղին, որը իր մեջ Բերդաթաղի հետ ներառել է նաև 19-րդ դարի վերջի աղբյուրներում հիշվող Նորաշենը (Փոքր քարի գլուխ թաղամասը և գյուղի ներկայիս կենտրոնական տարածքը)։ Կայծոն-Շնողը բաժանել է Հայաստանի վարուվերումներով լի ճակատագիրը։ X-XI դդ տարածաշրջանում իշխել են [[Կյուրիկյաններ]]ը։ 1118 թվին Կայծոնը [[Վրաստան]]ին միացրեց [[Դավիթ Շինարար]]ը։ XII-XIV դդ այն եղել է [[Զաքարյաններ]]ի տիրույթներից մեկը, 12-րդ դարի կեսից սկսած ասպատակվել է թուրք-սելջուկյան, թաթար-մոնղոլական հորդաների կողմից։
17-րդ դարի սկզբին պարսից շահ Աբասը, տեղահան անելով բնիկ հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը բնակեցրել է թուրք քոչվորներով։ Հետագա դարաշրջաններում ևս բազմիցս ենթարկվել են հարձակումների։ 1919 թ.-ի հունվարին [[Լոռի]]ն [[Թուրքիա]]յի սպառնալիքներից ապահովելու նպատակավ [[Սադախլո]]յից մինչև [[Փամբակ]] հայտարարվեց ''չեզոք գոտի '', փաստորեն անջատելով այն Հայաստանից։ 1920 թ.-ի վերջին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքերը մտցրեց Լոռի, որով այն համարվեց ռազմական դրության մեջ։ Արևելյան Հայաստանի խորհրդայնացումից և [[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի պայմանագրի]] ստորագրումից հետո Լոռվա նկատմամբ թուրքական սպառնալիքները այլևս իրական չէր։
 
Վրացական կողմը, խախտելով 1920 թ.-ի նոյեմբերի 13-ի հայ-վրացական համաձայնագիրը, գրավելով ևս 8 սահմանամերձ բնակավայրեր, չէր պատրաստվում հեռանալ Լոռուց, ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Ժողովրդական զինված ապստամբության, 11-րդ բանակի գործունեությունների հետևանքով 1921 թ.-ի փետրվարին Լոռին ազատագրվեց մենշևիկյան բռնակցումից, մտնելով Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։
 
Գյուղի կենսագրությունում խոր, անդարմանելի հետք են թողել 1930-ական թթ բռնադատումները, [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական պատերազմը]], 1949 թ.-ի աքսորը, [[Սպիտակի երկրաշարժ|1988 թ.-ի ահեղ երկրաշարժը]], [[Արցախի ազատամարտ]]ի զոհերը։
 
== Կլիմա ==
Կլիման բարեխառն է՝ չափավոր մեղմ ձմեռներով, մոտիկ չոր արևադարձայինին։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 11,1 աստիճան, առավելագույնը՝ 38° C, նվազագույնը՝ -22°
 
== Բնակչություն ==
Տող 112.
 
== Օգտակար հանածոներ ==
Շնողին հարակից վայրերում կան օգտակար հանածոների՝ [[Պղինձ|պղնձի]], [[երկաթ]]ի, [[մոլիբդեն]]ի, օխրայի, փիրուզի հանքավայրեր, որոնց մի մասը հնում արդյունահանվել է և մշակվել տեղում։ Շնողը շրջապատող [[անտառ]]ները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով։
 
== Տնտեսություն ==
Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ բարեբեր հողատարածություններով։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկների, տեխնիկական, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և այգեգործությամբ։
 
== ՊատմամշակույթայինՊատմամշակութային կառույցները ==
Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի (10րդ դար), միանավ եկեղեցու մնացորդները, Ս. Գևորգ (1893 թ), Ս. Սարգիս (1894 թ) եկեղեցիները, Տերունական խաչարձան-մատուռը(1222 թ), Ս. Սարգիս մատուռը (17-րդ դար), Նշան մատուռի մնացորդները(17-րդ դար)։