«Մանածագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Weaving (8263650937).jpg|245px|մինի|Մանածագործ կին]]
 
'''Մանածագործություն''', հևում՝ [[Ոստայնանկություն]], միջին դարերում և ավելի ուշ՝ նաև ջուլհակություն (պարսկերեն), թելերից գործվածքներ հյուսելու արհեստը: Առաջացել է դեռևս [[նեոլիթ]]ի դարաշրջանում, լայն տարածում է ստացել նախնադարյան հասարակարգի հետագա փուլերում: Ենթադրվում է, որ մանածագործությունը ծագել է ծառի դալար ճյուղերից կողով, զամբյուղ և ճիլ խոտերից խսիր գործելու նմանությամբ: Մանածագործության զարգացումը մեծապես կապված էր երկրագործության ու անասնապահության առաջացման և հետագա ընդլայնման հետ: Դրանք մատակարարում էին մանածագործությանն անհրաժեշտ հումքը ([[կանեփ]]ի, [[վուշ]]ի, բամբակի թելեր, մազ, բուրդ և այլն):
Դեռևս հնագույն ժամանակներում ինչպես հաստ, կոպիտ, նույնպես և բարակ, նուրբ թելերից գործել են տարբեր որակի, երբեմն՝ շատ նուրբ ու գույնզգույն գործվածքներ: Մ. թ. ա. 111 հազարամյակում Չինաստանում առաջացել է մետաքսագործությունը: Բուրդն ավելի գործածական է եղել [[Արևելք]]ում, Եվրոպայում և Ամերիկայում, կանեփի թելը և վուշը՝ Եգիպտոսում, Արևմտյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում, [[Կովկաս]]ում, բամբակը՝ Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, [[Միջին Արևելք]]ում: Մանածագործությունը հայտնի չի եղել [[պոլինեզացի]]ներին, Հյուսիսային Ամերիկայի բնիկներին (բացի [[նավախո]] և [[պուեբլո]] ցեղերից), Հարավային Աֆրիկայի ցեղերին և Ծայր հյուսիսի (բացի խանտերից ու մանսիներից) բնիկներին: Դատելով հնագիտական տվյալներից՝ ձեռքի մանածագործական հաստոցն առաջացել է դեռևս մ. թ. ա. V հազարամյակում: Ֆ. Էնգելսը մանածագործական հաստոցի գյուտը, հանքաքարից մետաղ սաանալու և մշակելու հետ միասին, համարվել է պատմական զարգացման առաջին աստիճանում մարդու առավել կարևոր նվաճումը: Հաստոցները եղել են երկու տեսակ՝ ուղղահայաց և հորիզոնական: