«Մանածագործություն»–ի խմբագրումների տարբերություն

կտավ արտադրող գործունեության ոլորտ
Content deleted Content added
Նոր էջ «'''Մանածագործություն''', հևում՝ Ոստայնանկություն, միջին դարերում և ավելի ուշ՝ նաև ջուլհակությու...»:
(Տարբերություն չկա)

12:37, 29 Ապրիլի 2014-ի տարբերակ

Մանածագործություն, հևում՝ Ոստայնանկություն, միջին դարերում և ավելի ուշ՝ նաև ջուլհակություն (պարսկերեն), թելերից գործվածքներ հյուսելու արհեստը: Առաջացել է դեռևս նեոլիթի դարաշրջանում, լայն տարածում է ստացել նախնադարյան հասարակարգի հետագա փուլերում: Ենթադրվում է, որ մանածագործությունը ծագել է ծառի դալար ճյուղերից կողով, զամբյուղ և ճիլ խոտերից խսիր գործելու նմանությամբ: Մանածագործության զարգացումը մեծապես կապված էր երկրագործության ու անասնապահության առաջացման և հետագա ընդլայնման հետ: Դրանք մատակարարում էին մանածագործությանն անհրաժեշտ հումքը (կանեփի, վուշի, բամբակի թելեր, մազ, բուրդ և այլն): Դեռևս հնագույն ժամանակներում ինչպես հաստ, կոպիտ, նույնպես և բարակ, նուրբ թելերից գործել են տարբեր որակի, երբեմն՝ շատ նուրբ ու գույնզգույն գործվածքներ: Մ. թ. ա. 111 հազարամյակում Չինաստանում առաջացել է մետաքսագործությունը: Բուրդն ավելի գործածական է եղել Արևելքում, Եվրոպայում և Ամերիկայում, կանեփի թելը և վուշը՝ Եգիպտոսում, Արևմտյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում, Կովկասում, բամբակը՝ Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Միջին Արևելքում: Մանածագործությունը հայտնի չի եղել պոլինեզացիներին, Հյուսիսային Ամերիկայի բնիկներին (բացի նավախո և պուեբլո ցեղերից), Հարավային Աֆրիկայի ցեղերին և Ծայր հյուսիսի (բացի խանտերից ու մանսիներից) բնիկներին: Դատելով հնագիտական տվյալներից՝ ձեռքի մանածագործական հաստոցն առաջացել է դեռևս մ. թ. ա. V հազարամյակում: Ֆ. Էնգելսը մանածագործական հաստոցի գյուտը, հանքաքարից մետաղ սաանալու և մշակելու հետ միասին, համարվել է պատմական զարգացման առաջին աստիճանում մարդու առավել կարևոր նվաճումը: Հաստոցները եղել են երկու տեսակ՝ ուղղահայաց և հորիզոնական: Միջնադարյան Հայաստանում քաղաքային զարգացած մանածագործության մեջ գործածվել է ուղղահայաց, բավականաչափ բարդ հաստոցը: Ուղղահայաց հաստոցի առէջքաթելերը ամրացվում էին վերին գլանին, իսկ նրանց ներքին ծայրերին կախվում էին կավե կախիկներ: Նման կախիկներ, ինչպես և նուրբ ու խավով հասա գործվածքների բեկորներ, գտնվել են Կարմիր բլուրում՝ ուրարտական Թեյշեբաինի քաղաքի միջնաբերդում: Մանածագործության մեջ հետզհետե տարբերակվել են տարբեր ծագում ունեցող թելերից գործվածքներ գործելու արհեստները: Բրդեղեն (ասվի) գործվածքների արտադրությունը կոչվում էր ասվագործություն, վուշի թելից գործվածքներ պատրաստելը՝ կտավագործություն, մետաքսաթելինը՝ մետաքսագործություն: Արտադրվում էին ամեն տեսակի գործվածքներ, սկսած կոպիտ պաստառներից մինչև նրբագույն շղարշները: Հին հայերենում գործվածքը հայտնի է եղել ոստայն, հյուսվածք, անկուած, բանվածք անուններով: Հայ և արաբ հեղինակները մեծ դրվատանքով են խոսում Դվինում և այլ քաղաքներում արտադրվող հայկական գործվածքների՝ վուշից պատրաստվող բեհեզի, որդան կարմիրով ներկված մետաքսաթել ծիրանիի, կերպասի, բրդից, բամբակից և մետաքսից գործված թավշի, ոսկեթել, ոսկեհուռ, ոսկեգույն և արծաթագույն թելերով հյուսված ծաղկանկար դիպակների մասին, որոնք դարձել էին միջազգային առևտրի բարձրարժեք առարկաներ: XVI-XVII դդ. Եվրոպայի մի շարք երկըրներում (Անգլիա, Ֆրանսիա և այլն), XVII-XVIII դդ. Ռուսաստանում, XIX դ. Հայաստանում առաջանում են կապիտալիստական առաջին մանածագործական ձեռնարկությունները, որի հետևանքով տնայնագործական մանածագործությունը աստիճանաբար կորցնում է նշանակությունը: Մանածագործությունը այժմ թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերից է: