Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 70 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
| tpl = tro-1701902
}}
'''Գազար''' ({{lang-lat|Daucus}}), [[նեխուրազգիներ]]ի ([[հովանոցավորներ]]) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ [[գազար վայրի]] (''D. carota'')։
 
Գազարի [[արմատ]]ը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է [[դեղին]], [[կարմիր]] կամ [[սև]] գույնի։ [[Ցողուն]]ը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է։ [[Տերև]]ները բազմափետրավոր են։ [[Ծաղիկ]]ները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց [[ծաղկաբաժակ]]ի։ [[Պսակ]]ը փոքր է, կազմված հինգ մանր [[պսակաթերթ]]երից։ [[Առէջ]]ները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։
 
== Նկարագրություն ==
Մշակության մեջ տարածված է [[գազար մշակովի]]ն (''D. sativus'')։ Երկամյա բույս է։ Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն։ Տերևները բարդփետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով։ [[Ծաղկաբույլ]]ը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկսերմիկ է։ Գազարը պարունակում է [[ածխաջրեր]], հանք, [[աղեր]], [[եթերայուղեր]], [[վիտամին]]ներ (C, B1, B2), [[կարոտին]] ([[A-նախավիտամին]])։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։
 
==Տարածումը Հայաստանում==
Հանդիպում է [[Արագածոտնի մարզ|Արագածոտն]]ի, [[Լոռի|Լոռու]], [[Տավուշի մարզ|Տավուշ]]ի, [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]ի, [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք]]ի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, առաջացնում է գազարի ինքնուրույն բուսուտներ, երբեմն աղբոտում է ցանքերը։
Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են [[ստամոքս]]ի, [[լյարդ]]ի, [[փայծախ]]ի [[բորբոքային հիվանդություններ]]ի, [[սեռական թուլություն|սեռական թուլության]], [[ջրգողություն|ջրգողության]], [[գոտկային ցավեր]]ի, [[արգանդի բորբոքում]]ների, [[աղեփքանք]]ի, [[մարսողության խանգարում|մարսողության խանգարման]], [[ականջացավ]]ի, [[թոքաբորբ]]երի, [[սննդախանգար խոցեր]]ի, [[աչքի սպիտակափառություն|աչքի սպիտակափառության]], [[դաշտանի խանգարում|դաշտանի խանգարման]], [[երիկամի բորբոքում]]ների, [[ջղացավություն|ջղացավության]] և [[ձվաբջջի թերզարգացում|ձվաբջջի թերզարգացման]] բուժման համար։<ref>{{cite book|author=Հ.Ս.Հարությունյան|title=Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր|publisher=«Լույս»|location=Երևան|year=1990|page=էջ 36}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
{{Reflistծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.mykitchen.am/ogtakar-xorhurdner/gazari-hyut Իմ Խոհանոցը - Գազարի հյութը վնասակար է առողջությանը]
 
{{ՀԲ}}
[[Կատեգորիա:Հովանոցավորներ]]
[[Կատեգորիա:Դեղաբույսեր]]
[[Կատեգորիա:Մշակաբույսեր]]
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.mykitchen.am/ogtakar-xorhurdner/gazari-hyut Իմ Խոհանոցը - Գազարի հյութը վնասակար է առողջությանը]