«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 129 բայտ ,  7 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
[[Պատկեր:BardasSklerosEmperor.jpg|մինի|300px|<!--ПровозглашениеՎարդաս ВардыՍկլերոսի Склираկայսր императором-->հռչակումը (պատկեր բյուզանդական ձեռագրից)]]
[[Պատկեր:Clash between the armies of Bardas Skleros and Bardas Phokas.jpg|մինի|աջից|<!--Ճակատամարտ ClashՎարդաս betweenՍկլերոսի theև armiesՎարդաս ofՓոկասի Bardasբանակների Sklerosմիջև and(պատկեր Bardasբյուզանդական Phokas -->ձեռագրից)]]
'''Վարդաս Սկլերոս''' (նաև՝ '''Վարդ Սկլերոս''', ծն. թ. անհայտ - [[991]]), բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, հայտնի է Բյուզանդական կայսր [[Բարսեղ Բ]] դեմ 976-979թթ. բարձրացրած ապստամբությամբ։ Նրա ապստամբությունը տեղի է ունեցել [[Բյուզանդիա]]յի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց։ Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում [[976]] թվականին, հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից կայսր հռչակվում։ Բյուզանդական պատմիչ [[Սկիլիցես]]ի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից։ Սկլերոսը տիրանում է Խարբերդին, դաշինք կնքում [[Ամիդ]] և [[Մարտիրոպոլիս]] քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կ.Պոլիս։ Սկլրոսի կողմն է անցնում Բյուզանդիայի բանակում ծառայող հայազգի զորավար [[Սահակ-Վահրամ]]ը։ Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ նրանց է միանում Անտիոքի դուքս Վուրցիսը՝ հայերից բաղկացած իր զորքով։ Սկլերոսի կողմն է անցնում նույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի [[Միքայել Քուրդիկ]]ը և [[Ռոմանոս Տարոնացի]]ն։ Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ [[Վարդաս Փոկաս]]ը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում [[979]] թվականին Ալիս գետի ափին գտնվող Պանգալիա վայրում։ Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ։ [[987]] թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա։ Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է։ [[988]] թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին։ Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կուրացվում է և ուղարկվում է աքսոր [[Ադրիանապոլիս]]։ Մահանում է [[991]] թվականին։
 
16 793

edits