«Թուղթ առ Փիլիմոն»–ի խմբագրումների տարբերություն

Նոր Կտակարանի գիրք
Content deleted Content added
Նոր էջ «'''ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՓԻԼԻՄՈՆԻՆ (Թուղթ առ Փիլիմոն)''', Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյ...»:
(Տարբերություն չկա)

00:00, 29 Ապրիլի 2014-ի տարբերակ

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՓԻԼԻՄՈՆԻՆ (Թուղթ առ Փիլիմոն), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի նամակներից մեկը: Նոր Կտակարանի ամենակարճ նամակը:

Հասցեատերն ու բովանդակությունը

Այս նամակը բնույթով անհատական է` ուղղված Կողոսայի եկեղեցուց Փիլիմոն անունով մի քրիստոնյայի: Սակայն նամակի հասցեատերը միայն Փիլիմոնը չէ. նամակի հենց սկզբում Պողոսը ողջույններ է հղում «Ապփիա քրոջը, զինակից Արքիպպոսին եւ տնական եկեղեցուն»: Փիլիմոնի ստրուկներից մեկը` Օնեսիմոսը փախել էր իր տիրոջից, ինչը մահացու հանցանք էր համարվում: Օնեսիմոսը հանդիպելով Պողոսին, քրիստոնյա է դառնում: Այս նամակով Պողոսը խնդրում է Փիլիմոնին, որ ների Օնեսիմոսին և ընդունի նրան ոչ թե որպես ներողամտության արժանացած ստրուկի, այլ որպես քրիստոնյա եղբոր: Ըստ ավանդության` Օնեսիմոսը եղել է Բյուզանդիայի եպիսկոպոս: Այս կարճ նամակը մի կարևոր պատգամ ունի. Պողոս առաքյալը ո՛չ հրահանգ է տալիս Փիլիմոնին, ո՛չ իր կամքն է պարտադրում և ո՛չ էլ իր ծառայի վրա ունեցած նրա իրավունքները դարձնում խնդրո առարկա: Այլ ցույց է տալիս, թե Քրիստոսի հավատն ու սերն ինչպե՛ս են խորությամբ փոխակերպում մարդկային մեր հայեցակետն ու հարաբերությունները:

Գրության թվականը և վայրը

Նամակը գրվել է 54-56 թվականների ընթացքում, հավանաբար Եփեսոսում:

Նամակի կառուցվածքը

  • Նախաբան (1-3)
  • Գովասանք Փիլիմոնին (4-7)
  • Խնդրանք Օնեսիմոսի համար (8-22)
  • Վերջաբան (23-25)

Աղբյուրներ

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ