«Թուղթ առ Տիտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՏԻՏՈՍԻՆ (Ա Թուղթ առ Տիտոս)''', Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի...»:
(Տարբերություն չկա)

23:55, 28 Ապրիլի 2014-ի տարբերակ

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ՏԻՏՈՍԻՆ (Ա Թուղթ առ Տիտոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը: Նոր Կտակարանի ամենակարճ նամակներից մեկը:

Հասցեատերը

Տիտոսը հեթանոսությունից դարձած քրիստոնյա էր, Պողոսի կարևոր գործակիցներից մեկը նրա առաքելության ժամանակ: Պողոսն այս նամակն ուղղել է իր երիտասարդ օգնականին, որը տվյալ պահին մնացել էր Կրետեում՝ եկեղեցու գործերը տնօրինելու համար:

Գրության վայրը և թվականը

Նամակը գրվել է 63-64 թվականներին, Մակեդոնիայում:

Նամակի բովանդակությունը

Թեև նամակն ուղղված է եկեղեցու հովիվներին, սակայն նամակի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն օգտակար կարող է լինել նաև համայնքների համար: Նամակն ունի երեք գլխավոր մտահոգություն:

  1. Պողոսը հիշեցնում է Տիտոսին, թե ինչպիսի նկարագրի տեր պետք է լինեն եկեղեցու առաջնորդները, հատկապես վատ բարոյականի տեր կրետացիների մեջ:
  2. Հորդորներ է տալիս Տիտոսին, որ միշտ ուսուցանի եկեղեցու բոլոր խավերին՝ ծեր մարդկանց և կանանց, երիտասարդներին և ստրուկներին:
  3. Քրիստոնեական վարքի և առաքինությունների հորդորներ է տալիս բոլորին, որպեսզի լինեն խաղաղասեր ու ազնիվ և հեռու մնան ատելությունից, բանավեճերից և պառակտումներից: Նույնպիսի հորդորներ է տալիս նաև Տիտոսին:

Նամակի կառուցվածքը

  • Ողջույն (1.1-4)
  • Եկեղեցու պաշտոնյաները և նրանց պարտավորությունները (1.5-16)
  • Զանազան խմբավորումների պարտականությունները եկեղեցում (2.1-15)
  • Հորդորներ և ազդարարություն (3.1-11)
  • Վերջաբան (3.12-15)

Աղբյուրներ

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ