«Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ (Ա Թուղթ առ Տիմոթեոս)''', Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պ...»:
(Տարբերություն չկա)

23:39, 28 Ապրիլի 2014-ի տարբերակ

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ (Ա Թուղթ առ Տիմոթեոս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի Հովվական նամակներից մեկը:

Հասցեատերը

18-րդ դարում Սուրբ Գրքի ուսումնասիրողները Պողոս առաքյալի երեք նամակներին տվեցին «Հովվական» անվանումը, քանի որ այս նամակները ուղղված են եկեղեցու հովիվների: Դրանցից երկուսը Պողոսը հղել է Եփեսոսի եպիսկոպոս իր աշակերտ Տիմոթեոսին: Տիմոթեոսը Փոքր Ասիայից մի երիտասարդ քրիստոնյա էր, հրեա մոր և հույն հոր զավակ: Պողոս առաքյալը Տիմոթեոսին առաջին անգամ հանդիպեց Լյուստրայում՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում: Այնուհետև Տիմոթեոսը Պողոսի սերտ օգնականը, գործակիցը և գրեթե մնայուն ընկերակիցը դարձավ նրա առաքելական ճանապարհորդությունների ժամանակ: Տիմոթեոսի անունը բազմիցս հիշատակվել է «Առաքյալների գործերը» գրքում և Պողոսի նամակներում: Բազմաթիվ առիթներով Պողոսը նրան էր վստահում նորահաստատ քրիստոնեական համայնքներում ծագած նուրբ ու դժվարին խնդիրների լուծումը:

Գրության վայրը և ժամանակը

Տիմոթեոսին ուղղված առաջին նամակը հեղինակը գրել է 63-64 թվականների միջև, Մակեդոնիայում:

Նամակի բովանդակությունը

Տիմոթեոսին ուղղված Պողոսի առաջին նամակն ունի երեք մտահոգություն: 1. Այն ազդարարություն է եկեղեցում սկսված սխալ մի ուսուցման դեմ: Հրեական և հեթանոսական գաղափարների խառնուրդ այդ ուսուցումը հիմնված էր այն հավատալիքի վրա, թե նյութեղեն այս աշխարհը չար է, և որ մարդ կարող է փրկության հասնել միայն հատուկ և գաղտնի գիտությամբ ու կենցաղով, ինչպես նաև հեռու մնալով մի շարք կերակուրներից և ամուսնությունից: 2. Նամակում ցուցումներ են տրվում եկեղեցու կարգ ու կանոնի և պաշտամունքի մասին, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի նկարագիր և վարք պետք է ունենան եկեղեցու առաջնորդները, երեցներն ու սարկավագները: 3. Առաքյալը հորդորում է Տիմոթեոսին, թե նա ինչպես պետք է Քրիստոսի բարի և օրինակելի ծառա լինի, և հիշեցնում է նրա ունենալիք պատասխանատվությունները հավատացյալների զանազան խմբավորումների հանդեպ:

Նամակի կառուցվածքը

  • Նախաբան (1.1-2)
  • Եկեղեցուն և նրա պաշտոնյաներին վերաբերող ցուցումներ(1.3-3.16)
  • Տիմոթեոսի առաքելությանը վերաբերող ցուցումներ (4.1-6.21)

Աղբյուրներ

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ