«Պողոս առաքյալի երկրորդ նամակը թեսաղոնիկեցիներին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ (Բ Թուղթ առ Թեսաղոնիկեցիս)''', Նոր Կտակարանի մաս...»:
(Տարբերություն չկա)

23:26, 28 Ապրիլի 2014-ի տարբերակ

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ (Բ Թուղթ առ Թեսաղոնիկեցիս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի նամակներից մեկը, երկրորդը՝ ուղղված թեսաղոնիկեի քրիստոնյաներին։

Գրության թվականը և վայրը

Գրվել է Կորնթոսում՝ կամ 51-54 թվականների միջև:

Նամակի բովանդակությունը

Քրիստոսի երկրորդ գալուստի շուրջ ստեղծված տարակարծությունները շարունակում էին շփոթություն ստեղծել Թեսաղոնիկեի եկեղեցու հավատացյալների շրջանում: Պողոսը նրանց ուղղված իր երկրորդ նամակով քննարկում է ոմանց այն տարաձայնությունները, թե Քրիստոսի գալուստն արդեն իսկ հասել է: Առաքյալը հստակ կերպով պարզաբանում է, որ նախքան Քրիստոսի երկրորդ գալուստը չարը և անօրենությունը կհասնեն ծայրագույն վիճակի՝ «Անօրենության մարմնացումը» կոչված խորհրդավոր մի անձնավորության առաջնորդության ներքո, որը հակառակվելու է Քրիստոսին: Առաքյալն անհրաժեշտ է համարում, որ ընթերցողները, հակառակ խռովություններին և չարչարանքներին, իրենց հավատի մեջ մնան ուղիղ և հաստատուն, չդադարեն իրենց աշխատանքից և ծուլություն չանեն, այլ իրենց ճակատի քրտինքով վաստակեն իրենց ապրուստը, ինչպես որ անում է ինքը, նվիրվեն աղոթքի և հարատևեն բարիք գործելու մեջ: Այլ խոսքով՝ հավատը պատրվակ չդարձնեն՝ փախչելու համար այն պատասխանատվություններից, որ Աստված տվել է ամենօրյա կյանքի համար:

Նամակի կառուցվածքը

  • Ողջույն (1.1-2)
  • Գոհություն և գովասանք (1.3-12)
  • Ցուցումներ Քրիստոսի երկրորդ գալուստի մասին (2.1-17)
  • Քրիստոնեավայել կյանքի թելադրանքներ (3.1-15)
  • Վերջաբան (3.16-18)

Աղբյուրներ

ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ