«Բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ Խմբագրում բջջային սարքով
No edit summary
Պիտակ՝ Խմբագրում բջջային սարքով
Տող 1.
'''Բարբառ''', [[Լեզու|լեզվի]] ճյուղավորումը հանդիսացող համակարգ, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Եվ քանի որ տվյալ լեզվի բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, այդ պատճառով հաճախ ասում են '''տեղային''' կամ '''տերիտորիալ''' բարբառ։<ref>{{cite book|author=Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան|title=Լեզվաբանական բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն|location=Երևան|year=1975|page=էջ 59}}</ref> Հանդես է գալիս որպես առօրյա-կենցաղային հաղորդակցման և բանավոր ստեղծագործության միջոց։ Բարբառը բնութագրվում է տարածքային ու գործառական սահմանափակությամբ, զարգացման նվազ հեռանկարով, ստորադաս վիճակով։ Լեզվի և բարբառի սահմանազատման չափանիշները հաճախ արտալեզվական են, չեն հիմնվում ներկառուցվածքային տարբերությունների վրա։ Լեզվական երկու մոտ համակարգեր, անկախ մերձավորության ու փոխհասկանալիության աստիճանից, բարբառներ են, եթե նրանց կրողներն ունեն միասնական էթնիկական ինքնագիտակություն ու ինքնանվանում և, ընդհակառակը, լեզուներ են, եթե նրանց կրողներն իրենց համարում են տարբեր ժողովուրդներ։ Նոր [[հայերեն]]ի շատ բարբառներ ([[Ագուլիսի բարբառ|Ագուլիսի]], [[Առտիալի բարբառ|Առտիալի]], [[Համշենի բարբառ|Համշենի]], [[Սվեդիայի բարբառ|Սվեդիայի]]) միմյանցից ավելի են տարբերվում քան [[իսպաներեն]]ն ու [[պորտուգալերեն]]ը, [[դանիերեն]]ն ու [[նորվեգերեն]]ը, [[ռուսերեն]]ն ու [[ուկրաիներեն]]ը, [[պարսկերեն]]ն ու [[տաջիկերեն]]ը և այլն։
 
Բարբառների առաջացման պատճառներն են՝ լեզվական հանրությունների տարանջատումը, միախառնումը, վերաբնակեցումը, աշխարհագրական խոչընդոտները, վարչական բաժանումները, դավանափոխությունը, այլալեզու միջավայրը։ Համազգային շրջանում բարբառները վերաճում են լեզվի տարածքային-սոցիալական տարբերակի և գրական լեզվի ուժեղ ազդեցության տակ կորցնում են իրենց հիմնական տարբերակիչ հատկանիչները։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Մերձակից բարբառները կազմում են բարբառախմբեր։բարբառախմբեր:
Մարտունու բարբառ (Վարդենիկի)
Գեղացի Համբոյ տուն կռիվ էր հնգե:
Համբոն գուզեր հուր տասներկու տարեկան Գիքորին տանա քաղաք, մե գործի տա, օր մարթ դառնա, աշխատանք էնա: Կնիկ ջամաձայնվեր:
Ջուզեմ, իմ քոռփա ճժուն էտ անիծվուկ աշխար մի թալ, ջուզեմ: Գիլեր կնիկ:
Բայց Համբոն չլսավ:
 
== Հայերեն բարբառներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բարբառ» էջից