«Հանգիստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հանգիստ''', հանգստի վիճակ կամ աշխատունակությունը վերականգնող գործունեություն:Ֆիզիոլոգիա|Ֆիզի...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Հանգիստ''', հանգստի վիճակ կամ աշխատունակությունը վերականգնող գործունեություն: [[Ֆիզիոլոգիա|Ֆիզիոլոգիական]] իմաստով՝ հատուկ գործունեության վիճակ, երբ [[Օրգանիզմ|օրգանիզմի]] [[Բջիջներ|բջիջներն]] աշխատանքից ազատ մնալով, վերականգնում են իրենց բնականոն կազմությունը: Աշխատանքի և հանգստի շրջանների կանոնավոր հաջորդումը նպաստում է մարդու վարքագծի և աշխատանքային գործունեության հիմքում ընկած պայմանական-ռեֆլեկտոր կապերի ամրապնդմանը: Հատուկ նշանակություն է տրվում ակտիվ հանգստին, աշխատանքի պրոցեսում մեկ մկանախմբի կամ նյարդային կենտրոնի գործունեության փոխադրումն այլ խմբին, արագացնում է հոգնած մկանախմբի կամ նյարդային կենտրոնի աշխատունակության վերականգնումը: Մտավոր աշխատանքի մի տեսակի փոխարինումը մի այլ տեսակով կամ մտավոր աշխատանքից հետո ֆիզիկական թեթև աշխատանքով զբաղվելը վերացնում են հոգնածության զգացումը և հանդիսանում հանգստի յուրահատուկ ձև: Հանգստի և աշխատանքի նպատակահարմար ռեժիմների վերամշակումը աշխատանքի հիգիենայի, երեխաների և դեռահասների [[Հիգիենա|հիգիենայի]], երեխաների և դեռահասների առողջության պահպանման համակարգի կարևորագույն պրոբլեմներն են: Հանգստի ռեժիմը սահմանելիս պետք է հաշվի առնել տարիքը և մասնագիտությունը: Աշխատանքի կոնկրետ պայմաններից կախված, հաճախակի և կարճատև ընդմիջումներն ավելի արդյունավետ են, քան հազվադեպ և երկարատև դադարները: Մտավոր աշխատանքով զբաղված մարդիկ ավելի շատ կարիք ունեն ակտիվ, քան պասսիվ հանգստի: Հանգստին նպաստում են արտադրական մարմնամարզությունը, օրգանիզմի կոփումը, ֆիզկուլտուրան, [[Սպորտ|սպորտը]] և տուրիզմը: Աշխատունակությունը վերականգնող լավագույն միջոց է նաև հանգստյան առողջարաններում և հանգստյան տներում:
 
 
 
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հանգիստ» էջից