«Երկրաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
 
'''Երկրաբանություն''' ( հունարեն γῆ, GE, «երկիր» և λόγος, լոգոս, «ուսումնասիրություն») գիտություն է, որը ուսումնասիրում է Երկրի ընդերքը և ժայռերը որոնցով այն կազմված է և այն գործընթացները, որոնցով այն զարգանում է։
 
Երկրաբանության միջոցով կարելի է պատկերացնել [[Երկրի պատմություն|Երկրի պատմության]] մասին, կլիմայի փոփոխության և [[երկրակեղև]]ի շարժման վերաբերյալ։
</br>
</br>
== Պատմություն ==
Երկրաբանական պատկերացումների և ուսումնասիրությունների պարզունակ մեթոդներ մշակվել են դեռևս [[Հին Հունաստան]]ում, [[Հռոմ|Հռոմում]], [[Չինաստան|Չինաստանում]], [[Եգիպտոս|Եգիպտոսում]]: «Գեոլոգիա» բառը արդի իմաստով առաջինն օգտագործել է նորվեգացի բնախույզ Մ. Էշոլտը [[1657]] թվականին: Երկրաբանությունը գիտական հիմքի վրա է դրվել XVI–XVIII դարերում, իսկ XVIII–XIX դարերում ձևավորվել է որպես բնագիտության առանձին ճյուղ:
Գիտության զարգացմանը զուգընթաց` մայր գիտությունից սերվել են քարագիտությունը, երկրատեկտոնիկան, հնէաբանությունը, շերտագրությունը, հանքաբանությունը, երկրաքիմիան, երկրաֆիզիկան և այլն: Երկրաբանական գիտության զարգացման գործում իրենց ավանդն են ներդրել Ա. Վեռները, Ու. Սմիթը, Ն. Բոուեն, Հ. Հեսը, Հ. Աբիխը, Կ. Պաֆենհոլցը, Ի. Շչուկինը և այլք:
ՀՀ-ում երկրաբանական առաջին ուսումնասիրությունները սկսվել են XIX դարի սկզբից, իսկ ավելի մանրամասն և խոր հետազոտություններ կատարվեցին 1945 թվականից հետո (Դ. Ղամբարյան, Տ. Ջրբաշյան, Ա. Գաբրիելյան, Ա. Ասլանյան, Ս. Բալյան, Կ. Կարապետյան և այլք:)
</br>
</br>
== Երկրաբաններ ==
[[File:Հատիչներ.jpg|thumb|Հատիչներ]]
Երկրաբանները կատարում են ապարների ֆիզիկաքիմիական հետազոտություն և հանքաբանողական աշխատանքներ: Այդ նպատակով նրանք գրանցում են իրենց տեսածը, նմուշներ հավաքում, լուսանկարում: Կարծր ապարներից նմուշներ վերցնելիս երկրաբաններն օգտագործում են մուրճ, հատիչ, բահ, խոշորացույցով զննում են ապարները, պարզում դրանցում բրածո մնացորդների առկայությունը:
Այսօր Երկրի խորքը զննելու համար երկրաբանին օգնում են նաև զանազան բարդ սարքեր: Նրան ծառայում են ինքնաթիռը, ամենագնացը, աերոսահնակները, իսկ հաշվարկներն այժմ կատարում են համակարգիչները:
[[File:Ապարագետի մանրադիտակ.jpg|thumb|Ապարագետի մանրադիտակ]]
Այսօրվա երկրաբանը ուսապարկը մեջքին և մուրճը ձեռքին մարդը չէ միայն: Նրա գլխավոր աշխատանքը սարքերի հետ է, մանրադիտակի, գրասեղանի առջև: Նա համեմատում է հազարավոր զանազան նմուշներ, հարյուրավոր այլ գիտնականների ուսումնասիրություններից ստացված տեղեկություններ, կազմում սխեմաներ, աղյուսակներ, ավելի ու ավելի մանրամասն քարտեզներ: Եվ նման բազմաթիվ մարդկանց երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերջապես ծնվում է երկար սպասված հետևությունը. որտե՞ղ է գտնվում մարդկանց անհրաժեշտ հումքը, շա՞տ է այն, թե՞ ոչ, ի՞նչպես ավելի հարմար կլինի նրան հասնելը:
</br>
</br>
== Երկրաբանների բացահայտումները ==
[[File:Երկրաբանի աշխատանքային գործիքներ.jpg|thumb|Երկրաբանի աշխատանքային գործիքներ]]
Երկարատև աշխատանքների արդյունքում երկրաբանները պարզել են, որ Երկրագնդի տարիքը 4,6 մլրդ տարի է, քարոլորտում ամենից հին ապարների բացարձակ տարիքը՝ 3,5 մլրդ տարի: Նրանք բացահայտել են նաև աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած երկրաբանական երեվույթների ժամանակն ու հաջորդականությունը: Մեր մոլորակի երկրաբանական զարգացումն սկսվել է դեռևս արխեյան դարաշրջանի սկզբից՝ ավելի քան 4,5 մլրդ տարի առաջ:
Այս դարաշրջանում են ձևավորվել բյուրեղային ապարներն ու համաշխարհային օվկիանոսը: Արխեյի ժամանակաշրջանի ամենակարևոր իրադարձությունն օրգանական նյութի սինթեզն է: Կյանքն սկսվում է արխեյից: Նրան հաջորդում են պրոտերոզոյան, պալեոզոյան, մեզոզոյան, կայնոզոյան դարաշրջանները: Երկրաբանական երևույթների հաջորդականությունը հստակ արտահայտվում է Երկրաբանական ժամանակագրության աղյուսակում: Ակներև է, որ երկրակեղևի ձևավորման սկզբից մինչև մեր օրերն ընկած վիթխարի ժամանակահատվածում երկրակեղևն անընդհատ ենթարկվել է փոփոխությունների, և զարգացման նման շարժընթացը կշարունակվի նաև ապագայում:
 
[[Կատեգորիա:Գիտություններ Երկրի մասին]]