«Յուլիուս Ռոբերտ Մայեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Յուլիոս Մայեր''' ([[1814]]-[[1878]]), գերմանացի [[բժիշկ]] և [[ֆիզիկոս]]: Ավարտել է Տյուբինգենի համալսարանի բժշկության ֆակուլտետը ([[1838]]): [[1839]]-[[1841]] թվականներին զբաղվել է բժշկությամբ: Իր աոաջին՝ «Ուժերի քանակական և որակական որոշման մասին» հոդվածում ([[1841]], հրատարակվել է [[1881]] թվականին) արտահայտած դրույթը իմաստով մոտ էր էներգիայի պահպանման օրենքին: Այդ օրենքը նա հստակ ձևակերպել է «Օրգանական շարժումը՝ կապված նյութափոխանակության հետ» աշխատությունում ([[1845]]), որտեղ տեսականորեն հաշվել է նաև [[ջերմություն|ջերմության]] մեխանիկական համարժեքը: Ըստ Մայերի պատկերացումների՝ շարժումը, ջերմությունը, [[էլեկտրականություն|էլեկտրականությունը]] և այլն «ուժերի» (էներգիայի) որակապես տարբեր ձևեր են, որոնք հավասար քանակներով փոխարկվում են մեկը մյուսի: Էներգիայի պահպանման օրենքը նա կիրառել է նաև օրգանիզմներում ընթացող պրոցեսների վերաբերյալ՝ պնդելով, որ Երկրի վրա [[արեգակնային էներգիա|արեգակնային էներգիայի]] կուտակիչը [[բույսեր|բույսերն]] են, իսկ մյուս օրգանիզմներում տեղի է ունենում միայն նյութերի և «ուժերի» փոխակերպում: ժամանակակիցները չեն հասկացել Մայերի գաղափարները, և այդ հանգամանքը, ինչպես նա էներգիայի պահպանման օրենքի հայտնադործման առաջնության վիճարկումը, դրդեցին նրան [[ինքնասպանություն|ինքնասպանության]] փորձ կատարել ([[1850]]): Առաջինը Հ. Հելմհոլցն է կարողացել ճիշտ գնահատել Մայերի աշխատանքը:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գերմանացի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Ինքնասպաններ]]