«Ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
[[Հին Հունաստան]]ում ստեղծվել է քաղաք-պետությունների (պոլիս) համակարգ: Տաճարը քաղաքի պաշտամունքային և ճարտարապետական հորինվածքի կենտրոնն էր, որը կառուցվում էր ակրոպոլիսի (միջնաբերդ) բարձունքին: Դասական տաճարի կատարելության տիպ է պերիպտերը (սյուներով եզերված կառույց), օրինակ՝ [[Աթենք]]ի Պարթենոնը: [[Հին Հռոմ]]ում կարևորվել են հանրապետության (հետագայում՝ կայսրության) հզորությունը խորհրդանշող կառույցները, կիրառվել են կամարային և թաղային կառուցվածքները (կոնստրուկցիա, Պանթեոն տաճարը):
 
</br>
== Ճարտարապետությունը Վերածննդի դարաշրջանում==
Ճարտարապետությունը բարձր մակարդակի է հասել Վերածննդի դարաշրջանում, սկզբնավորվել է XV դարում, Իտալիայի Տոսկանա մարզի քաղաքներում (Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Կառարա) և զարգացել XV–XVI դարերում՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում ([[Ֆրանսիա]], [[Նիդեռլանդներ]], [[Գերմանիա]], [[Անգլիա]], [[Իսպանիա]]):
XIX դարի 2-րդ կեսին [[Եվրոպա]]յում ու [[ԱՄՆ]]-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը:
[[File:Torre de Pisa.jpg|thumb|[[Պիզա]]յի աշտարակ]]
XIX դարի վերջի – [[XX դար]]ի սկզբի ճարտարապետության մեջ նկատելի են տարբեր ոճերի համադրումը (էկլեկտիկա) և նոր ուղղությունների` մոդեռն, կոնստրուկտիվիզմ, նոր դասականություն (նեոկլասիկա) և այլն առաջացումը: