«Ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–[[III դար]]երի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը: Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ: Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը:
Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են:
[[File:Sanahin-Amenaprkich.jpg|thumb|Սանահինի վանքը]]
Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև [[XIV դար]]ը՝ IX–XI և [[XIV դար|XII–XIV դարերի]] ենթափուլերով: IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, [[Կարս]], [[Վան]] և այլն), ստեղծվել են վանական համալիրներ ([[Տաթև]], [[Սևան]], [[Գնդեվանք]], [[Հոռոմոս]], [[Խծկոնք]], [[Հաղպատ]], [[Սանահին]] և այլն): XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի ([[գրատուն]], սեղանատուն, [[հյուրանոց]]-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ [[Սյունիք]]ում, [[Վասպուրական]]ում, [[Գուգարք]]ում, [[Արցախ]]ում և այլուր:
Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև [[XIV դար]]ը՝ IX–XI և [[XIV դար|XII–XIV դարերի]] ենթափուլերով: IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, [[Կարս]], [[Վան]] և այլն), ստեղծվել են վանական համալիրներ ([[Տաթև]], [[Սևան]], [[Գնդեվանք]], [[Հոռոմոս]], [[Խծկոնք]], [[Հաղպատ]], [[Սանահին]] և այլն):
 
[[File:Տաթև վանական համալիր70.JPG|thumb|Տաթև վանական համալիրը]]
 
Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև [[XIV դար]]ը՝ IX–XI և [[XIV դար|XII–XIV դարերի]] ենթափուլերով: IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, [[Կարս]], [[Վան]] և այլն), ստեղծվել են վանական համալիրներ ([[Տաթև]], [[Սևան]], [[Գնդեվանք]], [[Հոռոմոս]], [[Խծկոնք]], [[Հաղպատ]], [[Սանահին]] և այլն): XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի ([[գրատուն]], սեղանատուն, [[հյուրանոց]]-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ [[Սյունիք]]ում, [[Վասպուրական]]ում, [[Գուգարք]]ում, [[Արցախ]]ում և այլուր:
Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–[[XVIII դար]]երը, երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը:
Նոր փուլի (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) ճարտարապետությանը բնորոշ են մերձեցումը ռուսական մշակույթին և քաղաքաշինության ([[Երևան]], [[Գյումրի]], [[Գորիս]], [[Նոր Բայազետ]] և այլն) զարգացումը՝ դասականության ու կանոնավոր հատակագծման սկզբունքների կիրառմամբ: Եթե միջնադարյան ճարտարապետության նախորդ փուլերում բնակավայրի դիմագիծը բնորոշողը պաշտամունքային կառույցների ճարտարապետությունն էր, ապա նոր փուլում առաջնային են դարձել քաղաքաշինությունը և ժողովրդական տան ճարտարապետությունը:
 
Նորագույն փուլը խորհրդահայ ճարտարապետության շրջանն է՝ [[1920]]–[[1990]] թվականներ, երբ գյուղական և քաղաքային բնակավայրերում ծավալվել է զանգվածային բնակարանաշինություն, կառուցվել են ուսումնական, մշակութային, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտներ, հաղորդակցուղիներ (կոմունիկացիա) և ենթակառուցվածքներ, բարելավվել են բնակավայրերի սանիտարահիգիենային պայմանները, կարևորվել բնապահպանական խնդիրները:
Արդի փուլի ([[1990]]-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը:
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա: Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները: Հայրենի ([[Թորոս Թորամանյան]] և ուրիշներ) և օտար ([[Դյուբուա]], [[Շառլ Դիհլ]], [[Յոզեֆ Ստրժիգովսկի]], [[Նիկողայոս Մառ]] և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը [[Արևմտյան Եվրոպա]]յի ճարտարապետության վրա: Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. [[III դար]]ում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից, լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի [[Գառնի]]ի տաճարն է (I դար):
[[File:Noravanq.jpg|thumb|Նորավանքը]]
Հայկական ճարտարապետության հուշարձաններից [[Զվարթնոց|Զվարթնոցը]], [[Գեղարդավանք|Գեղարդավանքը]], [[Հաղպատ|Հաղպատը]], [[Սանահին|Սանահինը]], [[Նորավանք|Նորավանքն]] ընդգրկվել են [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
Պետականության բացակայության պայմաններում, նաև ճակատագրի բերումով, հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, հայոց շինարվեստի ավանդույթները տարածելով նաև գաղթավայրերում: