«Մայնինգենի թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Meininger-Theater1.jpg|thumb|Թատրոնի շենքը]]
'''Մայնինգենի թատրոն''', Գերմանականգերմանական [[թատրոն]] է: Ստեղծվել է 18-րդ դարի վերջին, Մայնինգենում: Սկզբում գործել են օպերային և դրամատիկ խմբեր, [[1861]] թվականից՝ միայն դրամատիկական թատերախումբ: Համաշխարհային հռչակ է վայելել [[19-րդ դար|19-րդ դարի]] 60-90-ական թվականներին: Թատրոնի ստեղծագործական կյանքի բարձրակետը կապված է հերցոգ Գեորգ 2-րդի (զբաղվել է հիմնականում ներկայացումների ձեավորմամբ) և հատկապես ռեժիսոր Լ. Կրոնեկի գործունեության հետ: Նրանց օգնել է [[դերասան|դերասանուհի]] է. Ֆրանցը: [[1874]]-[[1890]] թվականներին թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայում]], [[Բելգիա|Բելգիայում]], [[Նիդերլանդներ|Նիդերլանդներում]], [[Ավստրո-Հունգարիա|Ավստրո-Հունգարիայում]], [[Լեհաստան|Լեհաստանում]], [[սկանդինավյան երկրներ|սկանդինավյան երկրներում]], [[Եգիպտոս|Եգիպտոսում]], [[Ռուսաստան|Ռուսաստանում]] ([[1885]], [[1890]]): Խաղացանկը (41 պիես) հատկապես կազմված էր դասական դրամատուրգիայի երկերից՝ [[Շիլլեր|Շիլլերի]] «Օռլեանի կույսը», «[[Մարի Ստյուարտ]]», «Ավազակներ», «Վալլենշտայնի ճամբարը», [[Շեքսպիր|Շեքսպիրի]] «[[Հուլիոս Կեսար]]», «[[Համլետ]]», «[[Մակբեթ]]», «[[Վենետիկի վաճառականը]]»: Ներկայացվել են նաև Գ. է. Լեսինգի, Ֆ. Գրիլպարցերի, Մոլիերի, Ջ. Բայրոնի, [[Գյոթե|Գյոթեի]], Հ. Իբսենի պիեսները: Մայնինդենտի թատրոնը զարգացրել է Ֆ. Դինգելշւոեդի և է. Դերիենտի, այսպես կոչված, «գեղանկարչական ռեժիսուրայի ավանդույթները»՝ առաջնակարգ նշանակություն տալով ներկայացման բեմադրական կուլտուրային, պատմական, ազգագրական և կենցաղային հավաստիությանը: Թատրոնը հետևել է դերասանական անսամբլային խաղի սկզբունքին, բոլոր բաղադրատարրերը ենթարկել միասնական մտահղացմանը, մասսայական տեսարաններին հաղորդել արտահայտիչ մշակվածություն:
{{ՀՍՀ}}