«Մախիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մախիզմ''', XIX դարի վերջի-XX դարի սկզբի սուբյեկտիվ իդեալիստական ուղղություն՝ այսպես կոչված «[[երկրորդ պոզիտիվիզմ]]», որի հիմնական տեսական դրույթները մշակել են է. [[Մախ|է.Մախը]], [[Ռ. Ավենարիուս|Ռ. Ավենարիուսը]] և նրանց աշակերտներն ու համախոհները ([[Ի. Պետցոլդ]], [[Ֆ. Կարստանյեն]], [[Ռ. Վիլի]], [[Կ. Պիրսոն]]): Մախը, իսկ այնուհետև մախիզմին հարած ֆիզիկոսները ([[Պ. Դյուհեմ]], [[Վ. Օստվալդ]], [[Ա. Պուանկարե]]) փորձում էին լուծել դասական ֆիզիկայի ճգնաժամի առնչությամբ ծագած իմացաբանական դժվարություններն ու մեթոդաբանական խնդիրները: Նրանք զգալի դեր խաղացին ֆիզիկական նոր պատկերացումների ձևավորման գործում՝ նպաստելով փորձնական հիմնավորում չունեցող մտակառույց («[[մետաֆիզիկական]]») էությունների արտաքսմանը ֆիզիկայից: Սակայն մախիզմում դա հասավ ամեն տեսակ վերացական հասկացությունների, առհասարակ մտահասու էությունների (հատկապես փիլիսոփայական «[[սուբստանց]]», «[[մատերիա]]», «[[ոգի]]», «[[պատճառականություն]]» և այլն) ճանաչողական նշանակության ժխտմանը: Համապատասխանաբար, մախիզմի իմացաբանությունը սուբյեկտիվիստական էմպիրիզմ է՝ [[ֆենոմենալիզմ]]. ճանաչողության հիմքում այն դնում է անմիջական զգայական փորձը, որի վերջնական «[[տարրեր]]» համարում է զգայությունները: Վերացվում է հոգեկանի և ֆիզիկականի հակադրությունը, զգայությունները և նրանց կոմպլեքսները, դիտված զգայող սուբյեկտի հետ ունեցած հարաբերության տեսակետից, կազմում են հոգեբանության առարկան, իսկ դրանց օբյեկտիվացումը, դրանց դիտարկումն իբրև առարկայի ու նրա հատկությունների մասին զգայական տվյալների, կազմում է ֆիզիկայի ([[Բնագիտություն|բնագիտության]]) առարկան: [[Սուբյեկտ|Սուբյեկտի]] և [[օբյեկտ|օբյեկտի]] հակադրության այսպիսի վերառմամբ մախիզմը իր փիլիսոփայությունը հռչակում է մատերիալիզմից և իդեալիզմից վեր կանգնած՝ «[[երրորդ]]», «[[չեզոք]]» գիծ: Մարդկային ճանաչողությանը մախիզմը տալիս է կենսաբանական մեկնաբանություն՝ նրա վրա տարածելով կենսաբանական հարմարմանը հատուկ «ուժերի նվազագույն ծախսման» սկզբունքը: Գիտական ճանաչողության մեջ դա, ըստ Մախի, դրսևորվում է որպես «մտածողության տնտեսման» մեթոդաբանական պահանջ: Գիտության էությունը և նպատակը համարվում են զգայությամբ տրված փորձնական տվյալների նկարագրությունը: «Զուտ նկարագրության» այս մեթոդաբանական սկզբունքի տեսակետից բնագիտության տեսական ընդհանրացումները լավագույն դեպքում աշխատանքային հիպոթեզներ են, և նրանց չպետք է վերագրել օբյեկտիվ բովանդակություն: Դրանով իսկ մախիզմը հետևում է հյումիստական ագնոստիցիզմի գծին: Ռուսաստանում ռեակցիայի և գաղափարական տարընթացության տարիներին մախիզմին հարել են մի խումբ սոցիալ-դեմոկրատ մտավորականներ ([[Ա. Բոգդանով]], [[Վ. Բազարով]], [[Ն. Վալենտինով]], [[Պ. Ցուշկևիչ]] և այլն): Եղել են նաև հայ մախիստներ ([[Ե. Ֆրանգյպն]]): [[Վլադիմիր Իլյիչ Լենին|Վլադիմիր Իլյիչ Լենինը]] «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ վերլուծել է մախիզմը, բացահայտել նրա գաղափարական հետադիմական դերը:
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մախիզմ» էջից