«Մածնաբերդի իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մածնաբերդի իշխանություն''', [[ֆեոդալական կազմավորում]] [[Մեծ Հայք]]ի [[Ուտիք նահանգ]]ի արևմտյան մասում, 12-13-րդ դարերում: Հիմնել է Կյուրիկե Ա-ի որդի Դավիթը (1113-1145 թթ.) մոտ 1113 թվականին, երբ Կյուրիկյան թագավորության անկումից հետո հաստատվել է Մածնաբերդում[[Մածնաբերդ]]ում:Այդ ճյուղը Հայաստանի մանր ֆեոդալական տներից էր, ենթակա Զարարյանների գերիշխանությանը և քաղաքական կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի,Հաթերքի, Նոր-բերղի տերերի ու վրացի Օրբելիների հետ: 12-րդ դարի 1-ին կեսին Մածնաբերդի իշխանության պայքարի մեջ էր Գանձակի [[սելջուկ]] ամիրայության դեմ: Դավթի հաջորդներ Կյուրիկեի (1145-1170 թթ.) և Աբասի ([[1170]]-[[1176]] թթ.) Ժամանակաշրջանից Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են: 12-րդ դարի վերջին Նոր-բերղի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա-ից (1176 թվականից) խլել Մածնաբերդը, բայց՝ ապարդյուն: 1236 թվականին, Աղսարթան Բ-ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները: 1250-ական թթ. մոնղոլական արշավանքներին (Նփրկերտ, Բաղղադ) մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին [[տիրակալ]]ն է: Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ [[հոգևոր մշակույթ|հոգևոր-մշակութ]]ային կյանքին (Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Բոբայրի եկեղեցին և այլն):Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը:
{{ՀՍՀ}}