«Գանա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3380 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(տեղեկաքարտ)
{{Խմբագրում եմ|Gor Minasyan}}
{{Կաղապար:Պետսյունակ |
| պետությանանվանում = Գանա<br />Republic of Ghana
| քարտեզ = [[Պատկեր:Un-ghana.png|270px]]
}}
== Աշխարհագրական դիրքը ==
 
'''Գանան''' ([[անգլերեն]]՝ Ghana) երկիր է [[Արևմտյան Աֆրիկա]]յում։ Արևմուտքում սահմանակից է [[Կոտ դ'Իվուար]]ի, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում [[Բուրկինա Ֆասո]]յի, արևելքում՝ [[Տոգո]]յի հետ։ Հարավում ողողվում է Գվինեյան ծոցի ջրերով։
Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի մակերևույթը հարթավայրային է (150– 300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ ([[Զեբոբո լեռ]]):
Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են Աքրայի և Ականի դաշտավայրերը:
[[Օգտակար հանածոներ]]
Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ:
== Կլիմա ==
Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված չոր և խոնավ սեզոններով: Գետային ցանցը հարուստ է: Խոշոր գետերն են Վոլտան, Անկոբրան, Տանոն, Պրան:
== Ջրիային ցանցը ==
Միակ լիճը Բոսումտվին է: Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են մշտադալար անտառները, որոնք աստիճանաբար իրենց տեղը զիջում են տնկադաշտերին:
XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով: XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով: 1956 թվականին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ: 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա:
Գանայի բնակչության 73 %-ը պատկանում է գվինեական լեզվախմբին (էվեներ, գայեր, մոսիներ, ֆունտիներ, աչանտիներ և այլք):
Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են: Գործում են նաև սննդի, տեքստիլ, ծխախոտի, շինանյութերի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը կակաոն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Գանան առաջատար տեղ է գրավում աշխարհում: Մշակում են նաև կոկոսյան արմավենի, ցիտրուսներ, սուրճ, գետնանուշ, շաքարեղեգ և այլն:
Դեռևս հնուց Գանայում զարգացած էին բրուտագործությունը, փայտի փորագրությունը (կարմիր և սև փայտե ոճավորված արձանիկներ), բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղարվեստական մշակումը:
 
{{ՎՊԵ|Ghana‎‎|Գանա}}
2277

edits