«Ջազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ): XX դարի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Սերգեյ Ռախմանինովը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը և ուրիշներ դիմել են ջազի արտահայտչամիջոցներին:
Ջազի առաջին դասական գործերից են Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» և Դաշնամուրային կոնցերտը:
Հայաստանում առաջին ջազային նվագախմբերն ստեղծվել են [[1935]] թվականին:
[[Երևան|Երևանի]] [[Մոսկվա կինոթատրոն|«Մոսկվա» կինոթատրոնում]]՝ բացման օրվանից ([[1936 թ.]]) գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ [[Ռոբերտ Աթայան|Ռոբերտ Աթայանը]], [[1937]] թվականին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը: [[1938]] թվականին [[Արտեմի Այվազյան|Արտեմի Այվազյանը]] ձևավորել է նոր նվագախումբ: Նա իր ստեղծագործություններում յուրովի զուգորդել է էստրադային երաժշտությանը բնորոշ գծեր և հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը, որոնք հետագայում կիրառել են [[Կոնստանտին Օրբելյան|Կոնստանտին Օրբելյանը]], Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ: [[1956]] թվականից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը: 1960–701960–1970-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոների:
1954 թվականին Կ. Օրբելյանի ստեղծած գործիքային նվագախմբի (5 հոգի) հիման վրա ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (երկացանկում՝ սվինգ ջազային ուղղության գործեր), որը ղեկավարել են Մարտին Վարդազարյանը (1954–721954–1972 թթ.), Մելիք Մավիսակալյանը (1972–861972–1986 թթ.), 1986 թվականից ղեկավարում է Երվանդ Երզնկյանը:
1980-ական թվականներին հանրահայտ էր Դավիթ Ազարյան (դաշնամուր), Գրիգոր Բալաղյան (հարվածային գործիքներ), Գևորգ Գևորգյան (կոնտրաբաս) ջազային եռյակը: Կոմպոզիտոր, դաշնակահար Արտաշես Քարթալյանի եռյակի, ապա՝ քառյակի ստեղծագործության կորիզը ֆոլկլորն էր, որն էլ հետագայում դարձավ հայկական ֆոլկ-ջազի ձևավորման հիմքը: Այդ տարիներից հայկական ջազում մեծ ներդրում ունեն հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, Տիգրան Սահակյանը (գործիքավորող), դաշնակահար Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը և ուրիշներ:
1990-ական թվականների սկզբին ստեղծված Արմեն (Չիկո) Թութունջյանի ջազային խումբը՝ «Չիկոն և ընկերները», խթանել է Հայաստանում ջազի հետագա զարգացումը. կատարում է դասական ջազի երկեր: Դասական ստեղծագործությունների ջազային մշակումներով հանդես է գալիս «Ուլիխանյան հնգյակը», հայտնի էր նաև էթնո-ջազ ուղղության «Թայմ Ռիփորթ» («Time Report») հնգյակը՝ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի և կոմպոզիտոր, դաշնակահար Խաչատուր Սահակյանի ղեկավարությամբ: Մեծ ճանաչում ունի [[Արտո Թունջբոյաջյան|Արտո Թունջբոյաջյանի]] «Արմինիան Նեյվի Բենդ» («Armenian Navy Band») խումբը, որի ստեղծագործության հիմքը հայկական ֆոլկլորն է:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջազ» էջից