«Պարույր Հայկազն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 995 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (տառասխալ)
{{անաղբյուր}}
'''Պարույր Հայկազն''' (լատինացված՝''' Պրոերեսիոս''', 276-367368), [[Հին Հռոմ|Հռոմում]]ում գործած հայ հռչակավոր հռետոր, [[Հին Աթենք|Աթենքում]] ճարտասանական դպրոցի ղեկավար, փիլիսոփա էր։ Ծնվել է [[Կապադովկիա]]յի [[Կեսարիա]] քաղաքում<ref name="book">«Ճարտասանություն», Երևան 2008, Հեղինակ Վ. Ա. Միրզոյան,ԳՄԴ 83․97, ISBN 978-99941-78-29-2</ref>։
 
Շատ երևելիներ են դուրս եկել Պառույրի դպրոցից՝ [[Հուլիանոս Ուրացող|Հուլիանոս]] կայսրը (331-363)<ref name="book" />, նշանավոր ճարտասաններ [[Լիբանիոս]]ը (313-393), [[Ղևոնդիոս Հայկազն|Ղևոնդիոսը]], քրիստոնեության նշանավոր տեսաբաններ [[Գրիգոր Նազիանզացի]]ն (330-390) և [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Կեսարիացին]] (329-379)։<ref name="book" /> [[Գիմերիոս]]ի, [[Նապիոս]]ի և [[Լիբանիոս]]ի հետ ոգևորել է երիտասարդությանը, ճաշակ ձևավորել գիտությունների նկատմամբ։ Ուսուցանել է [[Ղևոնդիոս Հայկազն|Ղևոնդիոսին]]։ Դժբախտաբար, նրա երկերը չեն պահպանվել։
 
Հռոմը բարձր գնահատեց հայ ժողովրդի տաղանդավոր զավակի ծառայությունները, անտիկ գիտության և կրթության զարգացման ասպարեզում։ Այդ մասին է վկայում նրա կենդանության օրոք Հռոմի հրապարակներից մեկում կանգնեցված արձանը, հետևյալ փորագրությամբ. «Տիեզերքի թագուհի Հռոմը՝ ճարտասանության արքային»(Rerum regina Roma — regi Eloquentiae)։<ref name="book" />
 
Պարույր Հայկազնի կերպարը օգտագործվել է հայ գրող [[Րաֆֆի|Րաֆֆու]] կողմից։ Րաֆֆու «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուն]] և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։
*[http://hy.wikisource.org/wiki/Պարույր_Հայկազն Րաֆֆու «Պարույր Հայկազն» վիպակի էլեկտրոնային տարբերակը։]
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
[[Կատեգորիա:Հայեր|Պարույր Հայկազն]]
[[Կատեգորիա:Հայ փիլիսոփաներ]]
791

edits