«Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 30.
| կայք = http://www.spbu.ru
}}
'''Սանկտ Պետերբուրգի համալսարան''' Ա. Ժդանովի անվան, [[Ռուսաստան]]ի հնագույն և խոշորագույն բուհերից։ Հիմնադրվել է [[1819]] թվականին, Պետերբուրգում՝ փիլիսոփայական-իրավաբանական, պատմա-բանասիրական և ֆիզմաթ ֆակուլտետներով, Գլխավոր մանկավարժական ինստիտուտի հիման վրա։ Մեծ դեր է խաղացել Ռուսաստանի հասարակական և հեղափոխական շարժման զարգացման գործում։ [[XIX դար]]ում և [[XX դար]]ի սկզբում համալսարանում աշխատել են հայտնի գիտնականներ Պ. Չեբիշեը, Ա. Մարկովը, Ա. Պոպովը, [[ԴմիտրիյԴմիտրի Մենդելեև]]ը, Ի. Սեչենովը, սովորել են Ն. Չեռնիշևսկին, Դ. Պիսարևը, Ի. Պավլովը, Կ. Տիմիրյազևը, Ի. Մեչնիկովը, Ն. Միկլուխո-Մակլայը, Ի. Տուրգենևը, Գ. Ուսպենսկին, Ա. Բլոկը, Դ. Բեդնին, Մ. Գլինկան և ուրիշներ։
 
[[1891]] թվականին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացի էքստեռն քննություն է հանձնել Վ. Ի. [[Լենին]]ը։ [[1948]] թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանին շնորհվել է Ա. Ժդանովի անունը։ Ունի ([[1972]] - [[1973]]) մաթեմատիկամեխանիկական, [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, կենսաբանա-հողային, երկրաբանական, աշխարհագրական, փիլիսոփայության տնտեսագիտական, պատմության, իրավաբանական, բանասիրական, [[կիրառական մաթեմատիկա]]յի, հոգեբանության, [[ժուռնալիստիկա]]յի, արևելյան լեզուների ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, [[ասպիրանտուրա]], 172 ամբիոն, 9 ԳՀԻ, պրոբլեմային և ճյուղային լաբորատորիաներ, աստղադիտարան, 3 գիտա-ուսումնական կայան, 2 [[թանգարան]], [[բուսաբանական այգի]], [[գրադարան]] (ավելի քան 4 մլն գիրք), [[հրատարակչություն]]։ [[1972]]/[[1973]] ուս. տարում ունեցել է ավելի քան 20 000 ուսանող, մոտ 3 000 դասավանդող և գիտաշխատող։