«Հետևազոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հետևազորը''' ցամաքային զորքերի տեսակ է: Նախատեսված է համազորային մարտում հակառակորդին ջախջախել...»:
 
No edit summary
Տող 1.
'''Հետևազորը''' ցամաքային զորքերի տեսակ է: Նախատեսված է համազորային մարտում հակառակորդին ջախջախելու և նրա [[տարածք]]ը գրավելու համար: Մարտ է մղում օրվա բոլոր ժամերին, տարվա բոլոր եղանակներին, ամենատարբեր տեղանքում: Ամենահին զորատեսակն է, որը հասարակության զարգացմանը զուգընթաց էական փոփոխություններ է կրել: Ստրկատիրական պետություններում ([[Եգիպտոս]], [[Հունաստան]], [[Հռոմ]] և այլն) հետևազորը եղել է գլխավոր զորատեսակ: Ֆեոդալական ասպետության և թաթար-մոնղոլական տիրապետության շրջանում հետևազորի նշանակությունը նվազել է և վերստին ուժեղացել հրազենի առաջացման ու զարգացման համեմատ: Տարբերվում էր '''ծանր և թեթև''' հետևազոր, բայց 20-րդ դարի սկզբին նման բաժանումը վերացվել է: Հետևազորի կազմակերպական միավորներից են եղել չեգեոնը, այնուհետև` [[վաշտ]]ը, [[գումարտակ]]ը, գունդը, [[հետևակային բրիգադ]]ները, [[դիվիզիա]]ն, [[կորպուս]]ը: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի (1914—181914-18) սկզբին առավել խոշոր պետությունների զինված ուժերում դիվիզիաները հաշվվում էին 16—2116-21 հազար մարդ և բացի հետևազորից ընդգրկում [[հրետանի]], [[հեծելազոր]] և սակրավորների ստորաբաժանումներ: Ռազմական գործողություններում հետևազորը հիմնական զորատեսակն էր: [[Տանկ]]երի, [[ավիացիա]]յի, քիմիական զորքերի երևան գալով, ինչպես նաև մարտում հրետանու, ինժեներական և կապի զորքերի քանակի ու նշանակության մեծացման հետևանքով պատերազմող կողմերի բանակներում հետևազորի քանակը կրճատվեց մինչև 40—5040-50 տոկոսով ([[1918]]-ին): Մոտորացման համեմատ աճեց հետևազորի շարժունակությունը: 1918—20 թվականների [[քաղաքացիական պատերազմ]]ի ընթացքում [[կարմիր բանակ]]ը հիմնականում կազմված էր հետևազորից: 1918 թվականից կարմիր բանակում հետևակային ստորաբաժանումներն սկսեցին կոչվել հրաձգային, սակայն հետևազոր անվանումը պահպանվեց որպես զորատեսակի անվանում: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում հետևազորը հագեցվում էր մարտական տեխնիկայով, շարունակվում էր նրա մեքենայացումը: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում (1939—451939-45) հետևազորը բոլոր բանակներում մնում էր որպես հիմնական զորատեսակ: Ներկայումս զարգացած և հզոր պետությունների բանակները իրենց կազմում ունեն ցամաքային, ռազմածովային, օդադեսանտային հետևակային զորամիավորումներ, որոնք հագեցած են ժամանակակից զենքով ու մարտական մեքենաներով: Հետևակային զինվորը մարտադաշտում գործում է ինչպես հետիոտն, այնպես և ռազմամեքենայի վրայից: Հետևազորը դարձել է հուժկու, կործանիչ և շարժունակ զորատեսակ:
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հետևազոր» էջից