«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3080 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Մոսկվայի համալսարն ավարտելուց հետո Չեխովը անցնում է ինտենսիվ ստեղծագործական աշխատանքի։ Երբ լույս է տեսնում Չեխովի ակնարկների և պատմվածքների առաջին ժողովածուները, ռու մի քանի գրականագետներ, ողջունելով նոր հեղինակին, միաժամանակ հայտնում են իրենց տարակուսանքները։
Չեխովն առավոտից մինչև երեկո լինում էր հիվանդանոցում և տոկուն աշխատանք էր տանում։ Համբերությամբ լսում էր բազմաթիվ հիվանդների գանգատները, ուսումնասիրում նրանց կենցաղային պայմանները, գտնում յուրաքանչյուր հիվանդի համար սփոփանքի ջերմագին խոսքեր։
== [[Սախալին]] ==
Ուշագրավ է, որ պարբերաբար կրկնվող սուր դիտողությունները, իշխող կարգերի դեմ նետված քննադատական ակնարկներն ավելի բացորոշ և կտրուկ են դառնում [[սախալին]]յան ճանապարհորդությունից հետո։
Ուշագրավ է, որ պարբերաբար կրկնվող սուր դիտողությունները, իշխող կարգերի դեմ նետված քննադատական ակնարկներն ավելի բացորոշ և կտրուկ են դառնում [[սախալին]]յան ճանապարհորդությունից հետո։ Իր դեսերտացիայի համար Չեխովը կարող էր անհրաժեշտ նյութեր գտնել և ուսումնասիրել ավելի դյուրին կերպով հենց Մոսկվայում, բայց նրա հիմնական նպատակն էր ուսումնասիրել սախալինյան աքսորականների կյանքը, քննել իրականությունը, պարզել ճշմարտությունը։ Նա սկսում է ուսումնասիրել Սախալինի մասին հրատարակված նյութերն ու հետազոտությունները։ Ուսանողները Չեխովի համար պրպտումներ են կատարում հնրային գրադարանում և հավաքում են կաևորագույն հրատարակությունները։ Չեխովը կարդում է նաև քրեկան իրավունքի, քաղաքականության, դատավարության, բնագիտության մասին հրատարակված գրքեր։ Նախապատրաստական այդ մեծ աշխատանքն ավարտելուց հետո, Չեխովը փորձ է անում ձեռք բերել սախալինի վարչական մարմիններին ուղղված անհրաժեշտ գրություններ։ Այդպիսի պաստոնական մի գրություն հանձնում է նրան գլխավոր բանտային վարչության կառավարիչը, որի հայտարարության համաձայն, Չեխովին հնարավորություն պետք է տրվեր ուսումնասիրելու աքսորավայրերի բոլոր բնակիչների կյանքը։ ՀԱստատված է, որ պաշտոնյանՉեխովին հանձնելով այդ գրությունը, միաժամանակսախալինյան աքսորավայրի պետին ուղղված առանձին գաղտնի գրությամբ առաջարկում էր հնարավորություն չտալ, որ Չեխովը հանդիպի քաղաքական աքսորականների հետ։ Այդ գաղտնի գրությունը հայտնաբերվել է միայն [[Հեղափոխություն|հեղափոխություն]]ից հետո,գլխավոր բանտային վարչության արխիվային վավերագրերը ուսումնասիրողների շնորհիվ։
Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, Րեխովը Սախալին հասնելուն պես անմիջապես անցնում է աշխատանքի։ Նա շրջում է կղզում, անձամբ տեսնում է աքսորականներին, ուսումնասիրում աքսորավայրերը, գրի առնում արտառոց և սոսկալի փաստեր։ Հետագայում, Չեխովը իր հավաքած նյութերի հիման վրա կազմում է ակնարկներ ր ապա հրատարակում Սախալինի մասին գրած մեծածավալ իր գիտական աշխատությունը։