«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
| բնագիր ԱԱՀ = Վահան Մեսրոպի Փափազյան
| պատկեր = Vahan Papazyan.jpg
| նկարագրում = պետական-հասարակական գործիչ,<br /> ազատագրական շարժման ականավոր գործիչ,
ազատագրական շարժման ականավոր գործիչ,
| ծննդյան օր = [[1876]]
| ծննդավայր = [[Թավրիզ]]
Տող 14 ⟶ 13՝
== '''Կենսագրություն''' ==
===Վաղ տարիները===
Վահան Փափազյանը ծնվել է 1876 թ. [[Թավրիզ]]ում, վանեցու ընտանիքում։ Ինը տարեկան հասակում հայրը՝ «շուշտակ» մականունով հայտնի եկեղեցական, քաղաքական գործիչ Տեր-Մեսրոպ քահանա Փափազյանը [[Սալմաստ]]ում դառնում է կաթոլիկների դավադրության զոհը և Վահանի դաստիարակությամբ սկսում է զբաղվել մեծ քույրը՝ Աշխենը։ Նրանց ընտանիքը բազմանդամ էր՝ 10 երեխա։ Եղել են 6 եղբայր, կրտսերը Վահանն է։ Նրա եղբայրներից է գրող [[ՎրդանեսՎրթանես Փափազյան]]ը։ 1893 թ. Թիֆլիսից տեղափոխվում են [[Նոր Նախիջևան]]։ Ցանկանալով ապրուստը ինքնուրույն հոգալ 16 տարեկանում դառնում է մի հրեա լուսանկարչի աշակերտ, յուրացնում արվեստը։ Շուտով հարում է Հնչակյան կուսակցությանը, սակայն [[Ալեքսանդրապոլ]]ում քրոջ որդու դաշնակցական Լևոն Գյուլումյանի միջոցով ծանոթանալով կուսակցական մամուլին, հանդիպելով երկրից եկած հայդուկներին [[Նոր Նախիջևան]] է վերադառնում կուսակցականապես դավանափոխված։ 1902 թ. գարնանն արդեն [[Պետերբուրգ]]ում ուսանող Փափազյանը խույս տալով ձերբակալությունից փախչում է [[Ֆինլանդիա]], ապա [[Շվեյցարիա]]՝ [[Ժնև]]։ Դրոշակի խմբագրատանը հանդիպում է [[Արտաշես Հովսեփյան]]ին՝ ապագա հռչակավոր Մալխասին, [[Քրիստափոր Միքայելյան]]ին, [[Սիմոն Զավարյան]]ին։ Նրանց հանձնարարությամբ էլ, որպես լուսանկարիչ և վստահելի ընկեր [[Գայլ Վահան]]ի խմբի հետ գալիս է [[Կովկաս]]՝ պատրաստվելով մեկնել [[Վասպուրական]]։ Նրան ընկերակցում էր [[Նիկոլ Պողոսյան]]ը, ապագա հայտնի Իշխանը։<br />
Մինչև սահմանանցումը վիրավոր հայդուկներից մեկին վիրակապող Վահանին կնքում են «բժիշկ» մականունով, իսկ հետագայում նրան կոչում են նաև «Կոմս»։ Առանց լուրջ փորձությունների Վահանն ու Իշխանը հասնում են Վան։ 1903 թ. նոյեմբերին հաջող աշխատանքներ են տարվում կուսակցական կառույցը [[Վան]] քաղաքում և նրա շրջակա գավառներում ամրապնդելու ուղղությամբ։
 
Տող 41 ⟶ 40՝
===Կյանքի հետագա տարիները===
Փափազյանն այլևս հայրենիք չի վերադառնում։ Հայաստանի խորհրդայանացումից հետո շարունակում է աշխատել պատվիրակության կազմում։ Նրա և Հայաստանի Հանրապետության տարագիր կառավարության անունից բազմաթիվ հանդիպումների, բանակցությունների է մասնակցում Թուրքիայում հայկական օջախ ստեղծելու, գաղթականությանը օժանդակելու և այլ հարցերով։ 1921 թ. մայիսին ընտանիքով մեկնում է [[Բեռլին]], [[Գերմանիա]]յի աջակցությամբ թուրքերից զիջումներ կորզելու և բոլշևիկների հետ բանակցությունների եզրեր գտնելու համար։ Նախ հայկական դեսպանատանը հանդիպում է ՀՀ դեսպան Գրինֆիլդին, օգնական [[Լիպարիտ Նազարյան]]ի, [[Արշակ Ջամալյան]]ի հետ, ապա հյուրընկալվում դոկտոր [[Յոհաննես Լեփսիուս]]ին, սովետական դեսպանատանը տեսակցում բոլշևիկ [[Ալեքսանդր Բեկզադյան]]ին, դեսպան Կրասինին։
Սակավաթիվ նյութերից հայտնի է, որ Կոմսը իբրև ՀՅԴ լիազոր ներկայացուցիչ մասնակցել է քրդական ազգային Հորփիում կազմակերպության հետ տարվող բանակցություններին։ Վերջինս Արարատ լեռան հարակից տարածքներում բռնկված քրդական ապստամբության կազմակերպիչն էր։ Ի դեպ հարկ է նշել, որ երեք ղեկավարներից մեկը Զիլամ բեյը հայ էր.էր՝ Արտաշես Մուրադյան։ 1927 թ. հոկտեմբերի 29-ին Բեյրութում միացյալ Հայաստանի և անկախ Քրդստանի համար համատեղ պայքարի մասին կնքվում է քաղաքական և զինական դաշինք։ Ապստամբությունը ճնշվում է 1930 թ. քառամսյա մարտերից հետո։ Վահան Փափազյանի կյանքից հայտնի է նաև, որ նա 1942 թ. անդամակցել է Բեռլինի Հայոց Ազգային կոմիտեին, նախագահ Արտաշես Աբեղյան, անդամներ Աբրահամ Գյուլխանդարյան, Տիգրան Բաղդասարյան, Դավիթ Դավիթխանյան, Ալֆրեդ Մուրադյան։ Կոմսը զբաղվում էր արտաքին կապերով։ Կոմիտեի նպատակը Հայաստանի ազատագրումն ու անկախության վերականգնումն էր։ Այս անգամ 3-րդ Ռայխի օգնությամբ։
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կրկին տեղափոխվում է [[Բեյրութ]] և մինչև կյանքի վերջը ապրում է այնտեղ։ Վահան Փափազյանը վախճանվել է 1973 թ. 97 տարեկանում՝ ապրելով դառնություններով, հաղթություններով, ուրախություններով ամբողջ մի դար, հայրենիքից հեռու, Հայաստանի կարոտը սրտում։