«Մագնիսական մոմենտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում, վիքիֆիկացում, ոճակակ...
 
Տող 1.
'''Մագնիսական մոմենտ''', նյութի մագնիսական հատկությունները բնութագրող ֆիզիկական մեծություն: Միմյանցից անփոփոխ l հեռավորության վրա գտնվող երկու մագնիսական լիցքերից (m) բաղկացած պարզագույն մագնիսի (մագնիսական դիպոլի) մագնիսական մոմենտը որոշվում է M=ml առնչությամբ: Մագնիսացած մարմնի մագնիսական մոմենտը հավասար է մարմինը կազմող տարրական մագնիսների մագնիսական մոմենտների երկրաչափական գումարին: Մագնիսական մոմենտով օժտված են [[էլեկտրական հոսանք]]ները, [[տարրական մասնիկներ]]ը, ատոմային միջուկները, ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթները: Հոսանքի մագնիսական մոմենտը համեմատական է [[հոսանքի ուժ]]ի և [[հոսանքակիր հաղորդիչ|հոսանքակիր հաղորդչ]]ի կոնտուրի ընդգրկած մակերեսի արտադրյալին: Տարրական մասնիկների մագնիսական մոմենտը պայմանավորված է իրենց սեփական մեխանիկական մոմենտի ՝ [[սպին]]ի գոյությամբ: Միջուկի մագնիսական մոմենտն առաջանում է [[պրոտոն]]ների և [[նեյտրոն]]ների սեփական (սպինային) մագնիսական մոմենտների, ինչպես նաև միջուկի ներսում դրանց ուղեծրային շարժման հետ կապված մագնիսական մոմենտների գումարումից: [[Ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների էլեկտրոնային թաղանթների մագնիսական մոմենտը պայմանավորված է էլեկտրոնների սպինային և ուղեծրային մագնիսական մոմենտներով:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ՖիզիկաՄագնիսականություն]]