«Մագնիսական մոմենտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում, վիքիֆիկացում, ոճակակ...
(Տարբերություն չկա)

18:38, 24 Ապրիլի 2014-ի տարբերակ

Մագնիսական մոմենտ, նյութի մագնիսական հատկությունները բնութագրող ֆիզիկական մեծություն: Միմյանցից անփոփոխ l հեռավորության վրա գտնվող երկու մագնիսական լիցքերից (m) բաղկացած պարզագույն մագնիսի (մագնիսական դիպոլի) մագնիսական մոմենտը որոշվում է M=ml առնչությամբ: Մագնիսացած մարմնի մագնիսական մոմենտը հավասար է մարմինը կազմող տարրական մագնիսների մագնիսական մոմենտների երկրաչափական գումարին: Մագնիսական մոմենտով օժտված են էլեկտրական հոսանքները, տարրական մասնիկները, ատոմային միջուկները, ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթները: Հոսանքի մագնիսական մոմենտը համեմատական է հոսանքի ուժի և հոսանքակիր հաղորդչի կոնտուրի ընդգրկած մակերեսի արտադրյալին: Տարրական մասնիկների մագնիսական մոմենտը պայմանավորված է իրենց սեփական մեխանիկական մոմենտի ՝ սպինի գոյությամբ: Միջուկի մագնիսական մոմենտն առաջանում է պրոտոնների և նեյտրոնների սեփական (սպինային) մագնիսական մոմենտների, ինչպես նաև միջուկի ներսում դրանց ուղեծրային շարժման հետ կապված մագնիսական մոմենտների գումարումից: Ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթների մագնիսական մոմենտը պայմանավորված է էլեկտրոնների սպինային և ուղեծրային մագնիսական մոմենտներով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։