«Հանդես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հանդես''', տպագիր պարբերական հրատարակություն: Մասսայական ինֆորմացիայի և պրոպագանդայի միջոցների...»:
 
No edit summary
Տող 1.
'''Հանդես''', տպագիր պարբերական հրատարակություն: Մասսայական ինֆորմացիայի և պրոպագանդայի միջոցներից, որը կողմնորոշում է հասարակական կարծիքը, ձևավորում այն որոշակի դասակարգի, քաղաքական կուսակցության կամ կազմակերպության շահերին համապատասխան: Լինում են. 1. ըստ պարբերականության՝ շաբաթական, տասնօրյա, երկշաբաթական, ամսական, երկամսյա, եռամսյա և կիսամյա: 2. Ըստ բովանդակության՝ հասարակական-քաղաքական, գրական-֊գեղարվեստական, արտադրական-տեխնիկական, գիտաճյուղային, գիտամատչելի, գիտատեղեկատու, ռեֆերատիվ, մատենագիտական, սատիրական, մարզական, բազմաբնույթ:3.Նախատեսված որոշակի կատեգորիայի ընթերցողների համար (մանկական, պատանեկան, կանանց և այլն): Նյութերի [[Ժանր|ժանրերն]] ու ձևերը համապատասխանում են հանդեսների բովանդակությանն ու ընթերցողական շրջանակներին: Այսպես, հասարակական-քաղաքական և գրական-գեդարվեստական հանդեսներին յուրահատուկ են տեղեկատու, հրապարակախոսական, գեղարվեստական ժանրերը: Գիտական հանդեսներին բնորոշ են ծավալուն [[Հոդված|հոդվածները]], ռեֆերատները, մատենագիտական ծանոթությունները, ամփոփումները, գիտական կյանքի խրոնիկան: ժամանակակից հանդեսներում մեծ տեղ են գրավում զվարճալի, ճանաչողական և կիրառական բնույթի նյութերը, պատկերազարդումներն ու գեղանկարչական գործերի, [[Ծաղրանկար|ծաղրանկարների]], ֆոտոէտյուդների, ֆոտոմոնտաժների վերատպությունները: Հրատարակության չափսերի և ձևավորման ընտրությունը նույնպես պայմանավորված է պարբերականի բովանդակությամբ և ընթերցողական նպատակամղվածությամբ:Մասսայական հանդեսներին բնորոշ են խոշոր չափսերը, արտաքին ցայտունությունն ու արտահայտչականությունը, գունավոր ու սև-սպիտակ պատկերների առկայությունը, տարբեր տառատեսակների գործածումը: Պատմական տեղեկանք. հանդեսի նախատիպն է համարվում 1665-ին [[Ֆրանսիա|Ֆրանսիաում]] լույս տեսած «ժուռնալ դե Սավան» («Journal des savans»): Նույն տարիներին հանդեսներ են սկսում հրատարակվել Անգլիայում, [[Իտալիա|Իտալիայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Հունգարիա|Հունգարիայում]], [[Իսպանիա|Իսպանիայում]]:

[[Ռուս]], առաջին հանդեսը «Սանկտ-Պետերբուրգսկիե վեդոմոստի» («Caнкт-Пeтep6ypгcкиe Beдoмocти») թերթի «Մեսյաչնիե իստորիչեսկիե, գենեալոգիչեսկիե ի գեոգրաֆիչեսկիե պրիմեչանիյա վ Վեդոմոստյախ» հավելվածն է (1728-ին): Հանդեսների հրատարակության գործը հատկապես զարգացում ապրեց [[XIX դար|XIX դ]]. 2-րդ կեսին: Օդ. սկզբներին արդեն որոշակիորեն ուրվագծվեցին հանդեսների հիմնական տիպերը: [[Կապիտալիզմ|Կապիտալիզմի]] սոցիալական հակասությունների խորացման, պրոլետարիատի քաղաքական գիտակցականության ու կազմակերպվածության աճի և գիտական սոցիալիզմի գաղափարների տարածման համեմատ, երևան եկան հեղափոխական պրոլետարական դիրքերում կանգնած հանդեսներ, որոնց նախակերպարն են [[Կարլ Մարքս|Կարլ Մարքսի]] և [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆրիդրիխ էնգելսի]] հրատարակած «Դոյչ-Ֆրան հանդեսներ ցոզիշե Ցարբյուխեր»-ը («Deutsch-Franzo- sische Jahrbucher»), «Նոյե Ռայնիշե ցայտունգ. Պօլիտիշ-էկոնոմիշե ռեվյու»-ն («Neue Rheinische Zeifmng. PolitischOko- nomische Revue»): XIX դ. 2-րդ կեսին 1-ին ու 2-րդ Ինտերնացիոնալների և մարքսիստական դիրքորոշում ունեցող հանդեսներ են՝ «Քոմըոնուելթ» («The Com¬ monwealth», 1866—67, Մեծ Բրիտանիա), «Դեմոկրատիշես Վոխենբլատտ» («Demo- krafcisches Wochenblaftfc», 1868—69), «Ֆոլկսշտատ» («Der Volksstaab», 1869— 1876), «Նոյե ցայտ» («Die Neue Zeit», 1883—1923, Գերմանիա), «Ռեվյու սոսիալիստ» («La Revue Socialiste», 1885—1914, Ֆրանսիա):

Հանդեսը [[ԽՍՀՄ]]-ում: Խորհրդային ժուռնալիստիկան շարունակում է հեղափոխական դեմոկրատիայի և բոլշևիկյան մամուլի ավանդույթները: 1917-ի նոյեմբերի 10-ի մամուլի մասին դեկրետով փակվեցին խորհրդային իշխանության դեմ հանդես եկող պարբերականները: 1919-ին լույս տեսան «Կոմունիստիչեսկի ինտերնացիոնալ» , «ՌԿԿ ԿԿ տեղեկագրեր» հանդեսների առաջին համարները, 1920-ին՝ «Վեաոնիկ ագիտացիի ի պրոպագանդի»-ին:Ստեղծվեցին մի շարք գրական-գեղարվեաոական հանդեսներ. «Վեստնիկ ժիզնի» ( 1918—19), «Տվորչեստվո» («TBop՝iecTBo», 1918—21) ևն:Խորհրդային իշխանության առաջին տարիներին մեծ տարածում գտան Պրոչհակոււաի (Պրոլետարական կուլտուրա), «Գորն» 1918—23), «Գրյադուշչեե» (1918—21) հրատարակություններ: Քաղաքացիական պատերազմի ավարտն ու անցումը խաղաղ շինարարության պայմաններ ապահովեցին սովետական ժուռնալիստիկայի զարգացման համար: Ըստեղծվեցին տեսական և հասարակական- քաղաքական հանդեսներ. «Պոդ զնամենեմ մարկսիզմա» ( 1922—44), «Կրասնայա պեչատ» («KpacHan nenaTb», 1921—28), «ժուռնալիստ» ( 1922—33): 1924-ից հրատարակվում է ԽՄԿԿ ԿԿ «Բոլշևիկ» ( 1952-ից՝ «Կոմունիստ») հանդեսը: Երևան են գալիս գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ծավալուն հրատարակություններ. <Կրասնայա նով» («KpacHan hobb», 1921—42), «Մոլոդայա գվարդիա» («Mono^aa reap- /1922-41 և 1956-ից), «Զվեզդա» («3Be3,z?a»), «Օկտյաբր* (<OKTfl6pb») (երկուսն էլ՝ 1924-ից), «Նովի միր» (1925-ից) են: Սկսեցին հրատարակվել փոքրածավալ պատկերազարդ հանդեսներ. «Օգոնյոկ» («OroHeK», 1923-ից), «Պրոժեկտոր» («npotfceKTop», 1923—35) և այլն: Երեխաների համար ստեղծվում են «Մուրզիլկա» , «[[Պիոներ]]» (երկուսն էլ՝ 1924-ին) պարբերականները: 20-ական թվականների զրական-գեղարվեստական հանդռսներում արտացոլված է խորհրդային գրականության ձևավորման ընթացքը: Գրողները հիմնականում համախմբված էին «Նա պոստու» («HanocTy»), (երկուսն էլ 1923—25), «Կրասնայա նով» հանդեսների շուրջը: 30-ական թվականներին հանդեսների լայն ցանց ստեղծվեց միութենական և ինքնավար հանրապետություններում: 1937-ին [[ԽՍՀՄ]] Ժողովուրդների լեզուներով (բացի ռուսերենից) լույս էին տեսնում կուսակցական, հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական, գիտաճյուղային շուրջ 400 հանդեսներ:
 
<Լեֆ> (<Jle&) (երկուսն էլ 1923—25), «Կրասնայա նով»(«KpacHaa HOBb») հանդեսների շուրջը: 30-ական թվականներին հանդեսների լայն ցանց ստեղծվեց միութենական և ինքնավար հանրապետություններում: 1937-ին [[ԽՍՀՄ]] Ժողովուրդների լեզուներով (բացի ռուսերենից) լույս էին տեսնում կուսակցական, հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական, գիտաճյուղային շուրջ 400 հանդեսներ: [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմի]] տարիներին լայն տարածում ստացան «Կրասնոարմեեց» («KpacHoap- Meeij»), «Կրասնոֆլոտեց» , «Ֆրոնտովայա իլլյուստրացիա» և այլ զինվորական հանդեսներ: Ետպատերազմյան տարիներին առաջացան նոր հանդեսներ. «Ագիտատոր» (1956-ից), 1957-ից՝ «Պոլիտիչեսկոյե սամոօբրազովանիե», «Վոպրոսի իստորիի ԿՊՍՍ» («Bonpocbi HCTOpHH KIICC»), «Սովետսկիե պրոֆսոյուզի» և այլն: Առանձնապես արագ է աճում գիտական և արտադրական հանդեսների թիվը: Հանդեսն արտասահմանում. ներկայումս արտասահմանում լույս են տեսնում բագմաթիվ ու բազմազան հանդեսներ: Սոցիալիստական երկրներում հանդեսները ծառայում են նոր հասարակարգի կառուցմանը և կարևոր միջոց են աշխատավորության քաղաքական և կուլտուրական դաստիարակության գործում: Միջազգային կոմունիստական մամուլի համակարգում առաջատար տեղ են գրավում «Նովո վրեմե» («Hobo BpeMe») (Բուլղարիա), «Այնհայթ» («Einheit») (ԳԴՀ), «Նովե դրոգի» («Nowe drogi») (Լեհաստան), «Կուբա սոսիալիստա» («Cuba Տօcialista») (Կուբա), «Կիննոջա» (ԿԺԴՀ), «Սոցիյալիզամ» (Հարավսլավիա), «Տարշադամլի սեմլե» (Հունգարիա), «Նամն ամդրալ» ([[Մոնղոլիա]]), «Նովա միսլ» («Nova Mysl») (Չեխոսլովակիա), «Լուպտա դե կլասէ» («Lupta de clasa») ([[Ռումինիա]]) տեսական հանդեսները:Սոցիալիստական երկրներում հրատարակվում են նաև բազմաթիվ հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական, կանանց, երիտասարդական, մանկական, մատենագիտական, մարզական, գիտատեխնիկական և այլ հանդեսներ: Կապիտալիստական երկրներում հանդեսները տնտեսական և քաղաքական կախման մեջ են խոշորագույն մոնոպոլիաներից: Հանդեսների հրատարակության գործը առավել զարգացած է [[ԱՄՆ]]-ում, որտեղ, ինչպես և այլ կապիտալիստական երկրներում, գերակշռում են պատկերազարդ «ընդհանուր հետաքրքրության» («general interest») հանդեսները՝ թեմատիկայի բազմակողմանիությամբ, ընթերցողական ամենալայն շրջանակի ընդգրկվածությամբ և տարբերակված մոտեցմամբ (կանայք, երեխաներ, սպորտասերներ և այլն): Այս տիպի հանդեսներում զգալի տեղ են գրավում ֆոտոթղթակցություններն ու ֆոտոփաստաթղթերը, զվարճալի և կիրառական բնույթի նյութերը: Կապիտալիստական երկրների կոմունիստական և բանվորական կուսակցություններիները պրոպագանդում են գիտական սոցիալիզմի գաղափարները: Արտասահմանյան կոմունիստական կուսակցությունների առաջատար հանդեսներից են «Ռինաշիտա»-ն («Rinascita») (Իտալիա), «Կայե դյու կոմյունիսմ»-ը ([[Ֆրանսիա]]), «Փոլիթքըլ ըֆֆեարս»-ը (ԱՄՆ) և այլն: [[Ասիա|Ասիայի]], [[Աֆրիկա|Աֆրիկայի]] և [[Լատինական Ամերիկա|Լատինական Ամերիկայի]] զարգացող երկրներում հանդեսատիպ հրատարակությունների ստեղծումը հանդիպում է նեոգաղութարարների, պրոիմպերիալիստական տարրերի դիմադրությանը: Այդուհանդերձ, անկախության և զարգացման ոչ կապիտալիստական ուղի ընտրած երկրներում ուժեղանում է հանդեսների, որպես ժողովրդական զանգվածների լուսավորման ու դաստիարակման գործիքի, դերը: Մարքսիստական-լենինյան գաղափարները պրոպագանդում են. «Փարթի լայֆ» («Party Life») ([[Հնդկաստան]]), «ՆուէվաՆուեվա էպոկա» Nueva Epoca») ([[Մեքսիկա]]), «Պրինսիպիոս» («Principios») (Վենեսուելա) և այլն հանդեսներ: Կոմունիստական և բանվորական կուսակցությունների՝ 1958-ից լույս տեսնող (24 լեզվով) «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» («npo6jieMbi MHpa h counaJiH3Ma>) Հանդեսները լուսաբանում է միջազգային կոմունիստական շարժման պատմության, տեսության և գործնական հարցեր: Խաղաղության և առաջադիմության համար պայքարում նշանակալի դեր են կատարում նաև միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների հրատարակած հանդեսները. «Վսեմիրնոյե պրոֆսոյուզնոյե դվիժենիե» , «Կուրյեր ՅՈԻՆԵՍԿՈ» , «Դեմոկրատիչեսկի ժուռնալիստ» , «ժենշչինի միրա» և այլն: Հայկական հանդեսը. հայ պարբերական մամուլի պատմությունն սկսվում է հանդեսների հրատարակությամբ: Քաղաքական ու պատմական աննպաստ պայմանների բերումով հայկական հանդեսները լույս են տեսել Հայաստանի սահմաններից դուրս՝ [[Հնդկաստան|Հնդկաստանում]], [[Իտալիա|Իտալիայում]], [[Ավստրիա|Ավստրիայում]], [[Ռուսաստան|Ռուսաստանում]], Թուրքիայում, Ֆրանսիայում, [[ԱՄՆ]]-ում, [[Իրան|Իրանում]], [[Լիբանան|Լիբանանում]] և այլուր: Տարբեր բովանդակության ու պարբերականության այս հանդեսները անգնահատելի դեր կատարեցին ազգային վերածնության, լուսավորության, ազատագրական պայքարի, հայկական պետականության ստեղծման ճանապարհին: Հայ իրականության մեջ դժվար է գերագնահատել [[Մադրաս|Մադրասում]] (Հնդկաստան) հրատարակված <Ազդարար» (1794—96) դերը, որով և սկզբնավորվում է հայ մամուլը: Հայ մշակույթի պատմության կերտման, հայագիտական մտքի զարգացման, հայոց աշխարհաբար լեզվի ու հայ նոր գրականության կազմավորման, նոր սերնդի դաստիարակման ասպարեզներում կարևոր ավանդ ունեն «Բազմավեպ» (1843-ից, Վենետիկ), «Մեղու»-ն (1856—74-ին, ԿՊ), «Հյուսիսափայլ»-ը (1858— 64-ին, [[Մոսկվա]]), «Արարատ»-ը (1868— 1919-ին, վաղ-պատ), «Սիոն»-ը (1866-ից, Երուսաղեմ), «Մասիս»-ը (1884— 1908-ին, ԿՊ), «Հանդես ամսօրյա»-ն (1887-ից, Վիեննա), «Անահիտ»-ը (1898— 1949, ընդհատումներով, [[Փարիզ]]), «Գեղարվեստ»-ը (1908—21-ին, [[Թիֆլիս]]) են: [[Հայկական ԽՍՀ]]-ի ստեղծումով հայ [[մշակույթ|մշակույթի]] կենտրոնը դարձավ [[Երևան|Երևանը]], որտեղ և սկսեցին լույս տեսնել տարբեր բնույթի տասնյակ հանդեսներ: Իրենց գիտական ու գրական բարձր մակարդակով, գաղափարական-քաղաքական հագեցվածությամբ [[Հայաստան|Հայաստանի]] և [[Սփյուռք|սփյուռքի]] հարյուր հազարավոր հայ ընթերցողների մոտ մեծ համարում ունեն «Լենինյան ուղիով» (1922-ից), «Խորհրդային գրականություն» (1934-ից), «Պատմա-բանասիրական հանդես» (1958-ից), «Խորհրդային արվեստ» (1926-ից), «Գարուն» (1967-ից), «[[Պիոներ]]» (1923-ից), հանդեսները: Սփյուռքում, հակառակ նյութական հոլ բարոյական դժվարություններին, հայ մամուլի հարյուրավոր օրգանների շարքում հանդեսները կատարում են հայապահպանման, սփյուռքահայությունը [[Խորհրդային Հայաստան|Խորհրդային Հայաստանի]] շուրջը համախմբելու, նոր սերընդին հայեցի դաստիարակություն տալու իրենց դժվարին դերն ու պարտականությունը: Դրանցից հարկ է նշել«Մենք»-ը (1931—32, Փարիզ), «Անի»-ն (1946-56-ին, Բեյրութ), «Նոր գիր»-ը (1936—54-ին, Ֆրեզնո), «[[Շիրակ]]»-ը (1956-ից, Բեյրութ), «Մխիթարյան ընտանիք»-ը (1947-ից, Վենետիկ), «Հայկազյան հայագիտական հանդես»-ը (1970-ից, Բեյրութ) և այլնն:
 
Տարբեր բովանդակության ու պարբերականության այս հանդեսները անգնահատելի դեր կատարեցին ազգային վերածնության, լուսավորության, ազատագրական պայքարի, հայկական պետականության ստեղծման ճանապարհին: Հայ իրականության մեջ դժվար է գերագնահատել [[Մադրաս|Մադրասում]] (Հնդկաստան) հրատարակված <Ազդարար» (1794—96) դերը, որով և սկզբնավորվում է հայ մամուլը: Հայ մշակույթի պատմության կերտման, հայագիտական մտքի զարգացման, հայոց աշխարհաբար լեզվի ու հայ նոր գրականության կազմավորման, նոր սերնդի դաստիարակման ասպարեզներում կարևոր ավանդ ունեն «Բազմավեպ» (1843-ից, Վենետիկ), «Մեղու»-ն (1856—74-ին, ԿՊ), «Հյուսիսափայլ»-ը (1858— 64-ին, [[Մոսկվա]]), «Արարատ»-ը (1868— 1919-ին, վաղ-պատ), «Սիոն»-ը (1866-ից, Երուսաղեմ), «Մասիս»-ը (1884— 1908-ին, ԿՊ), «Հանդես ամսօրյա»-ն (1887-ից, Վիեննա), «Անահիտ»-ը (1898— 1949, ընդհատումներով, [[Փարիզ]]), «Գեղարվեստ»-ը (1908—21-ին, [[Թիֆլիս]]) են: [[Հայկական ԽՍՀ]]-ի ստեղծումով հայ [[մշակույթ|մշակույթի]] կենտրոնը դարձավ [[Երևան|Երևանը]], որտեղ և սկսեցին լույս տեսնել տարբեր բնույթի տասնյակ հանդեսներ: Իրենց գիտական ու գրական բարձր մակարդակով, գաղափարական-քաղաքական հագեցվածությամբ [[Հայաստան|Հայաստանի]] և [[Սփյուռք|սփյուռքի]] հարյուր հազարավոր հայ ընթերցողների մոտ մեծ համարում ունեն «Լենինյան ուղիով» (1922-ից), «Խորհրդային գրականություն» (1934-ից), «Պատմա-բանասիրական հանդես» (1958-ից), «Խորհրդային արվեստ» (1926-ից), «Գարուն» (1967-ից), «[[Պիոներ]]» (1923-ից), հանդեսները: Սփյուռքում, հակառակ նյութական հոլ բարոյական դժվարություններին, հայ մամուլի հարյուրավոր օրգանների շարքում հանդեսները կատարում են հայապահպանման, սփյուռքահայությունը [[Խորհրդային Հայաստան|Խորհրդային Հայաստանի]] շուրջը համախմբելու, նոր սերընդին հայեցի դաստիարակություն տալու իրենց դժվարին դերն ու պարտականությունը: Դրանցից հարկ է նշել«Մենք»-ը (1931—32, Փարիզ), «Անի»-ն (1946-56-ին, Բեյրութ), «Նոր գիր»-ը (1936—54-ին, Ֆրեզնո), «[[Շիրակ]]»-ը (1956-ից, Բեյրութ), «Մխիթարյան ընտանիք»-ը (1947-ից, Վենետիկ), «Հայկազյան հայագիտական հանդես»-ը (1970-ից, Բեյրութ) և այլնն:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հանդես» էջից