«Հիդրիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Հիդրոիդներ''' , քիմիական տարրերի ջրածնական միացություններ, որոնցում ջրածինը ունի բացասակ...»:)
 
No edit summary
*[[կովալենտ]] Հիդրոիդներ
===Իոնական (աղանման) Հիդրոիդներ===
Իոնական (աղանման) Հիդրոիդներ առաջացնում են ալկալիական և [[հողալկալիական մետաղներ]]ը: Սպիտակ բյուրեղային, սովորական պայմաններում կայուն նյութեր են: Տաքացնելիս առանց հալվելու քայքայվում են մետաղի և ջրածնի (բացի LiH-ից, հալվում է 680°C-ում): Ջրի հետ փոխազդելիս անջատում են [[ջրածին]]: Ստացվում են 200 —600°C-ում մետաղները ջրածնի հետ փոխազդելով: Իոնական կառուցվածք ունեն նաև կրկնակի Հիդրոիդները, օրինակ [[բորհիդրիդներ]]ը՝ MeBH<sub>4</sub>, և [[ալյումինհիդրիդներ]]ը՝ MeAlH<sub>4</sub>: Իոնական Հիդրոիները [[վերականգնիչ]]ներ են, օգտագործվում են [[օրգանական սինթեզ]]ում:
 
===Մետաղական (մետաղակերպ) Հիդրոիդներ===
Մետաղական (մետաղակերպ) են անցումային մետաղների Հիդրոիդները: Ըստ քիմիական կապի բնույթի, դրանք նման են մետաղներին , մեծ մասամբ, ունեն փոփոխական բաղադրություն: Մետաղական Հիդրոիդները [[գորշ]] կամ [[սև]], փխրուն պինդ նյութեր են, ստացվում են բարձր ջերմաստիճաններում մանրացրած մետաղի վրա ջրածին ազդելով: VI, VII և VIII խմբերի մետաղները (բացի պալադիումից) ջրածին կլանելիս չեն առաջացնում քիմիական որոշակի միացություններ: I ն II խմբերի ան¬ ցումային, ինչպես նան III խմբի (Al-ի ենթախմբի) մետաղները ջրածնի հետ փոխազդելիս Հիդրոիդներ չեն առաջացնում: Դրանց Հիդրոիդները ստացվում են, օրինակ, այդ [[մետաղ]]ների միացությունները եթերի միջավայրում [[լիթիումալյումին]]ի հիդրիդով՝ LiAlH<sub>4</sub> վերականգնելիս: Տաքացնելիս հեշտությամբ քայքայվում են համապատասխան մետաղի և ջրածնի: Անցումային մետաղների Հիդրոիդները կատալիզատորներ են քիմիական տարբեր ռեակցիաների համար: Այդ մետաղների Հիդրոիդներ առաջացնելու հատկությունը օգտագործում են բարձրավակուումային տեխնիկայում՝ ջրածին կապելու համար:
===Կովալենտ Հիդրոիդներ===
 
Կովալենտ Հիդրոիդներ առաջացնում են տարրերի պարբերական համակարգի IV, V, VI և VII խմբերի ոչ մետաղները, ինչպես նաև [[բոր]]ը: Այս խմբում բացի պարզ գազային միացություններից (մեթան՝ CH<sub>4</sub> սիլան՝ SiH<sub>4</sub>) հայտնի են տարրի բազմաթիվ ատոմներով Հիդրոիդներ, որոնք իրար են միացած շղթաներով, օրինակ, սիլաններ՝ SinH<sub>2</sub>n+2: Բորի պարզագույն Հիդրոիդներ՝ BH<sub>3</sub>, գոյություն չունի, բորաջրածիններն ունեն բարդ կառուցվածք: Կովալենտ Հիդրոիդներ ստացվում են անմիջականորեն տարրերի փոխազդմամբ, հալոգենիդները և այլ միացություններ ալկալիական մետաղների ալյումինհիդրիդներով, բորհիդրիդներով վերականգնելիս և այլ եղանակներով: Հիդրոիդների ջերմային քայքայումն օգտագործում են առանձնապես մաքուր [[տար]]րեր ստանալու համար:
{{ՀՍՀ}}