«Դիզայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 5.
 
[[Կատեգորիա:Դիզայն]]
 
 
«Դիզայնն» անգլերեն է. նշանակում է նախագծել, մտահղանալ: Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին: Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ: Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ: Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով: Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները, դիզայներ-ճարտարագետի մասնագիտական վարպետության խնդիրները: Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը: Մեծ է դիզայնի դերը արդյունաբերության մեջ արտադրանքի մրցունակության ապահովման առումով: Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները: Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները: Ամերիկացի գեղագետ Թոմաս Մոնրոն, օրինակ, մեր օրերում դասական արվեստների շարքում դիզայնի ոլորտ է ներառում նաև պլաստիկ վիրաբուժությունը, դիմահարդարումը, օծանելիքի պատրաստումը, խոհարարությունը, հագուստի նորաձևությունը և այլն: Դրանց գումարվում է նաև առարկաների կիրառական նպատակահարմարության խնդիրը, որի անհրաժեշտությունը նկատել էին դեռևս Սոկրատեսը (մ. թ. ա. VI–V դարեր) և արաբ փիլիսոփա, բժիշկ Մուհամեդ Ֆարաբին (870–950 թթ.): Դիզայնում կարևոր են նաև գունային լուծումները: Վոլֆգանգ Գյոթեն ժամանակին նկատել է, որ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ: Բարձրաճաշակ առարկաների արտադրությունը պետք է փոխշահավետ լինի և՜ արտադրողի, և՜ սպառողի համար: Միայն նախագծման, արտադրության և սոցիալական միջավայրի, սպառողի պահանջարկի, առարկայի օգտակարության և գեղեցկության հատկանիշների համակողմանի համադրմամբ արտադրանքը կարող է դառնալ առավել օգտակար և հարմարավետ: Դիզայնի տեսական խնդիրների մշակմամբ զբաղվող կենտրոններ են ստեղծվել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում, Ուլմի գեղարվեստական նախագծման բարձրագույն դպրոցը Գերմանիայում, Արվեստների թագավորական քոլեջը Մեծ Բրիտանիայում և այլն: Միլանում կազմակերպվում են արդյունաբերական դիզայնի ամենամյա էքսպո-ցուցահանդեսներ: Մեծ է դիզայնի զարգացման հեռանկարը նաև Հայաստանում, որտեղ նույնպես վերջին տարիներին բացվել են դիզայնի կենտրոններ: Դիզայնի բաժիններ են ստեղծվել Երևանի թատերարվեստի և կինոյի ինստիտուտում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում և այլուր, գործում են նաև դիզայնի մասնագիտական քոլեջներ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դիզայն» էջից