«Համակենտրոնացման ճամբար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Համակենտրոնացման ճամբար''', ըստեղծվել են հիտլերյան ֆաշիստների՝ իշխանության գլուխ անցնելուց ([...»:
 
Տող 1.
'''Համակենտրոնացման ճամբար''', ըստեղծվել են հիտլերյան [[ֆաշիստ]]ների՝ իշխանության գլուխ անցնելուց ([[1933]] թվական) հետո՝ նացիստական վարչակարգի հակառակորդներին մեկուսացնելու և ռեպրեսիաների ենթարկելու նպատակով: Մինչև գերմանիայի ագրեսիան համակենտրոնացման ճամբարների (Դախաոս Զակսենհաուգեն) կալանավորները գերմանացի հակաֆաշիստներն էին, ամենից առաջ կոմունիստները, ինչպես նաև ռասայական կամ [[կրոն]]ական շարժառիթներով հետապնդվող անձինք: [[1938]]—[[1939]] թվականներին համակենտրոնացման ճամբարներում ստեղծվեցին օկուպացված երկրներում և դարձան այդ երկրների բնակչության նկատմամբ անխնա ռեպրեսիաների ու ցեղասպանության իրականացման գործիքներ: [[1939]]—[[1945]] թվականներին բազմաթիվ նոր ճամբարներ ստեղծվեցին [[Լեհաստան]]ում, [[Լատվիա]]յում, [[Բելոռուսիա]]յում, [[Ուկրաինա]]յում, Ֆրանսիայում և այլուր: Համակենտրոնացման ճամբարներում կալանավորներին ոչնչացնում էին գազախցիկներում և [[դիակիզարան]]ներում, ենթարկում անմարդկային կտտանքների և նվաստացման, նրանց աշխատեցնում էին, հաճախ անիմաստ, մինչև ծայրահեղ հյուծումը: [[Ֆաշիստ]]ական համակենտրոնացման ճամբարներում տեղավորված 18 մլն [[մարդ]]ուց ավելի քան 11 մլն զոհվեցին: Համակենտրոնացման ճամբարների տեղում ստեղծվել են թանգարաններ, հուշարձաններ, ողջ մնացած կալանավորների հետ կազմակերպվում են հանդիպումներ: Այժմ համակենտրոնացման ճամբարներ կան [[Չիլի]]ում, [[Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն]]ում և ֆաշիստական վարչակարգ ունեցող այլ երկրներում:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ՃամբարՀամակենտրոնացման ճամբար]]