Բացել գլխավոր ցանկը

Changes

'''Հեկատեոս Միլեթացի''' (Միլետացի, Έχατατος ό Μιλήσιος) (մ.թ.ա. մոտ [[540]]—մ.թ.ա. մոտ [[489]]), ավագ [[լոգոգրաֆ]]ներից ամենանշանավորը: Գրել Է «Ծագումնաբանություն» (4 գիրք) և «Երկրի նկարագրություն» (2 գիրք) աշխատությունները: Առաջինը հույն դիցաբանական հերոսների [[տոհմագրություն]]ն Է, փորձել Է հերոսների ծագումնաբանությունը դարձնել ճշմարտանման: «Երկրի նկարագրություն»-ում շարադրել Է իր բազմաթիվ ճանապարհորդություններից ստացած տպավորություններն ու դիտումները, նկարագրել [[Եվրոպա]]ն և [[Ասիա]]ն, տվյալներ հաղորդել (որոնք հետագայում օգտագործել են [[Դիոդորոս Սիկիլիացին]] և, հատկապես, [[Ստրաբոն]]ը) հնագույն ժամանակաշրջանում [[Հայկական լեռնաշխարհ]]ում ապրած ցեղերի մասին: Երկին Հեկատեոս Միլեթացին կցել Էր աշխարհագրական առաջին [[քարտեզ]]ներից մեկը: Հեկատեոս Միլեթացու գործերից միայն պատառիկներ են հասել մեզ, մեջբերումների և վկայակոչումների ձևով, հետագա հեղինակների գործերում: Հեկատեոս Միլեթացու աշխատությունները կարևոր նշանակություն են ունեցել դասական [[պատմագրություն|պատմագրության]] ([[Հերոդոտոս]], [[Թուկիդիդես]], [[Քսենոփոն]]) ստեղծման գործում:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հույն լոգոգրաֆներ]]
1888

edits