«Հատած»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
Տող 1.
'''Հատած''', ցեզուրա (լատ. caesura հատում), արտասանական դադար բանաստեղծական տողի ներսում:Հատածը երկար բանատողը բաժանում է երկու և ավելիավել մասերի:Կարճ տողերը հատած չեն ունենում: Հատածի տեղը հարևան տողերում կարող է լինել փոփոխական (փոքր Հատած) և հաստատուն (մեծ Հատած): Հայերեն ոտանավորին բնորոշ է հաստատուն հատած: Հայկական տաղաչափության մեջ մեծ մասամբ հանդես է գալիս տողի ճիշտ կեսում:Երաժշտության մեջ. երաժըշտական մտքի (օրինակ՝ մեղեդիման պահը: Երաժշտական երկում հատածի գործոններն են դադարը, ռիթմական կանգառը, ներդաշնակության կադանսը, մեղեդիական ալիքի ավարտը, հաճախ՝ տոնայնության, տեմբրի, ռեգիստրի, ուժային երանգի փոփոխումը: Հատածը կապված է նաե նոր նյութի երևան գալու, հնչած նյութը կրկնելու կամ հետագայում նրան վերադառնալու հետ: Կարող է ունենալ տարբեր «խորություն», լինել ավելի կամ պակաս նկատելի և, որպես կանոն, կախված չէ երաժշտական մտքի մետրական (ժամանակային) բաժանումներից: Նոտաներում ընդհանրապես չի նշվում, բայց անհրաժեշտ դեպքերում ցույց է տրվում v կամ ’ նշաններով: Հատածի միջոցով երաժըշտական մտքի ստույգ տրոհությունը պատկերացնելը կարևոր է երկը ճիշտ ըմբըռնելու և կատարելու համար: Հատած անվանումը Կոմիտասը գործածել է տակտ նշանակությամբ (տես, օրինակ, նրա «Հոդվածներ և ուսումնասիրություններ», 1941,էջ 85):{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հատած» էջից