|
|
'''Հիդրոստատիկա''' (< հիդրո... և ստատիկա), հիդրոմեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկի հավասարակշռությունը և դադարի վիճակում գտնվող հեղուկի ազդեցությունը այդ հեղուկի մեջ ընկղմված մարմինների վրա: ֊Հիդրոստատիկայի հիմնական խնդիրը տրված F զանգվածային ուժերի ազդեցությամբ որոշակի եզրային պայմանների համար հեղուկում ճնշման դաշտի որոշելն է: Հեղուկի հավասարակշռության հավասարումը ունի հետևյալ տեսքը. F—1/ρi֊gradp=0, որտեղ ρ-ն [[հեղուկի խտություն|հեղուկի խտությունն]]ն է, p-ն՝ [[ճնշում|ճնշումը]]ը: Այս հավասարումը նույնն է թե՝թե՛ [[իդեալական]], և թե՝թե՛ [[իրական]] (մածուցիկ) հեղուկների համար: Համասեռ անսեղմելի (p=Const) հեղուկի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որպեսզի զանգվածային ուժերն ունենան պոտենցիալ: Զանգվածային ուժերի բացակայության (F=0) դեպքում gradp=0, այսինքն՝ ճնշումը հեղուկի բոլոր կետերում միևնույնն է: Եթե միակ զանգվածային ուժը ծանրության ուժն է, ապա ճնշումը որևէ կետում որոշվում է p=p<sub>0</sub>+ pgz բանաձևով, որտեղ z-ը տըվյալտվյալ կետի հեռավորությունն է հեղուկի ազատ մակերևույթից, ρ<sub>0</sub>-ն՝ ճնշումը ագատ մակերևույթի վրա; Այսպիսով, դադարի վիճակում գտնվող հեղուկի ճնշումը z խորության վրա հավասար է p<sub>0</sub> ճնշման և z բարձրությամբ միավոր մակերեսով հեղուկի սյան կշռի գումարին: Միևնույն ճնշման մակերևույթները, մասնավորապես ազատ մակերևույթը, հորիզոնական հարթություններ են: Շարժվող անոթի մեջ լցված հեղուկը կարող է գտնվել հարաբերական դադարի վիճակում: Այդ դեպքում պետք է հաշվի առնել նաև իներցիոն ուժերը, որոնք կախված են շարժման բնույթից: Հիդրոստատիկայի օրենքները (հիմնական օրենքներից մեկն է [[Արքիմեդի օրենք|Արքիմեդի օրենքը]]) լայնորեն կիրառվում են տեխնիկայում զանազան հիդրավլիկական մեքենաների ([[հիդրավլիկական մամլիչ]]) և սարքերի ([[մանոմետր]]) ստեղծման ժամանակ: Դրանց վրա է հիմնված հիդրոտեխնիկական կառույցների ամրության հաշվարկը:
==Տես նաև ==
[[Պասկալի օրենք]]
|