«Հանքահոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Հանքահոր մինի|աջից|Հանքահոր '''Հանքահոր''',...»:
 
Տող 3.
'''Հանքահոր''', հանքային ձեռնարկության արտադրական միավոր, որը կատարում է ստորգետնյա [[օգտակար հանածոներ]]ի արդյունահանում և այն ուղարկում սպառողին կամ հարստացուցիչ [[ֆաբրիկա]]: Հանքահորը ներառում է վերգետնյա կառույցները (վերհանքահորային շենքեր, պահեստներ, վարչա-կենցաղային կոմբինատներ և այլն) և ստորգետնյա հանքափորվածքները: Մեծ հանքահորի ծառայության ժամկետը կազմում է տասնյակ տարիներ, իսկ տարեկան արդյունահանվող օգտակար հանածոների քանակությունը՝ մի քանի միլիոն տոննա: Հանքահորի բոլոր փորվածքները միմյանց և երկրի մակերևույթի հետ կապված են առնվազն երկու ելքով: Աշխարհի ամենախոր հանքահորերը (4-4,5 կիլոմետր) գտնվում են [[Հնդկաստան]]ում («Չեմպիոն-Ռիֆ») և [[Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն]]ում («Վիտվատերսրանդ»): Նաղկին [[ԽՍՀՄ]] տարածքում ամենախորը (1,2 կիլոմետր) [[Դոնբաս]]ի ակադեմիկոս Ա. Ա. Սկոչինսկու անվան հանքահորն է:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հանքաարդյունաբերություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հանքահոր» էջից