«Հանքահոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Հանքահոր մինի|աջից|Հանքահոր '''Հանքահոր''',...»:
(Տարբերություն չկա)

12:26, 22 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հանքահոր, հանքային ձեռնարկության արտադրական միավոր, որը կատարում է ստորգետնյա օգտակար հանածոների արդյունահանում և այն ուղարկում սպառողին կամ հարստացուցիչ ֆաբրիկա: Հանքահորը ներառում է վերգետնյա կառույցները (վերհանքահորային շենքեր, պահեստներ, վարչա-կենցաղային կոմբինատներ և այլն) և ստորգետնյա հանքափորվածքները: Մեծ հանքահորի ծառայության ժամկետը կազմում է տասնյակ տարիներ, իսկ տարեկան արդյունահանվող օգտակար հանածոների քանակությունը՝ մի քանի միլիոն տոննա: Հանքահորի բոլոր փորվածքները միմյանց և երկրի մակերևույթի հետ կապված են առնվազն երկու ելքով: Աշխարհի ամենախոր հանքահորերը (4-4,5 կիլոմետր) գտնվում են Հնդկաստանում («Չեմպիոն-Ռիֆ») և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում («Վիտվատերսրանդ»): Նաղկին ԽՍՀՄ տարածքում ամենախորը (1,2 կիլոմետր) Դոնբասի ակադեմիկոս Ա. Ա. Սկոչինսկու անվան հանքահորն է:

Հանքահոր
Հանքահոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։