«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 65.
Տարոնացու լավագույն ստեղծագործությունների թվին են պատկանում նկարազարդ 2 Աստվածաշունչ, 2 Ավետարան և մեկ Ճաշոց։ Օգտվելով լատինական օրինակներից և կրելով կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը՝ Թորոս Տարոնացին յուրովի է վերարտադրել տեսածը, գրեթե անփոփոխ թողնելով իր ոճը։ Նրա ստեղծագործության մեջ մաքուր զարդանկարչական տարրերի առկայությունն ու արտաքին գունային տպավորություն ստեղծելու ձգտումը որոշ առումով հետին պլան են մղում երևույթների ներքին էության բացահայտումը։ Հատկապես տպավորիչ են մեծ, նշաձև աչքերով, շեշտված աղեղնաձև հոնքերով կերպարները։ Չնայած, դրան, Թորոս Տարոնացու արվեստը գրավիչ է իր անկեղծությամբ ու գեղանկարչական տարրերի առկայությամբ։
 
== [[Սարգիս Պիծակ]]==
[[Պատկեր:SargisPitsakinqndimankar.jpg|thumb|200px|Ինքնադիմանկար]]
Սարգիս Պիծակի մասին կցկտուր տեղեկություններ կան հոր՝ նշանավոր գրիչ և ծաղկող Գրիգորի մի քանի ձեռագրերում։ Հայտնի է, որ Սարգիսն աշակերտել է հորը, աշխատել Ակներում, Սսում, Սկևռայում, Կոպիտառի վանքում, Փոս անապատում և գրչության այլ կենտրոններում։ «Բժշկության Ավետարանը» ընդօրինակել և ծաղկել է 1353 թ-ին, վերջին գործը՝ Շարակնոցը՝ 1365–73 թթ-ին։
 
Տող 74 ⟶ 75՝
Հռչակված են նրա ծաղկած «Արքունական Ավետարանը» (1336 թ.), որը հետագայում տեղափոխվել է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի և դարձել պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության Ավետարանին» վերագրվել է հրաշագործ ուժ։
 
Սարգսի շքեղ պատկերազարդած քառավետարանների 10 խորաններն ընդգրկում են Եվսեբիոսի թուղթը Կարպիանոսին և համաձայնության 10 կանոնները ։կանոնները։ Ավետարանում յուրաքանչյուր ավետարանչի դիմանկարից առաջ 1-ական էջով տրված են տերունական նկարներ և հանդիպակաց տիտղոսաթերթը։ Որոշ Ավետարաններ ձևավորել է գրաֆիկայի միջոցներով։ Մյուս ձեռագրերը (Անտիոքի օրինագիրք, Սաղմոսարան, Մանրուսում, Հայսմավուրք և այլն) նկարազարդված են ուղղանկյուն գլխազարդերով և լուսանցազարդերով։ 1320 թ-ին Սարգիսը լրացրել և ավարտել է Կիլիկիայի արքայական ընտիր ձեռագրերից «Ութ մանրանկարիչների Ավետարանի» պատկերազարդումը. ծաղկել է 13 մանրանկար, Քրիստոսի առակների մեծ մասը։ 1338 թ-ին նկարազարդել է ձեռագիր Աստվածաշունչը։
 
Սարգիսը նաև հմուտ գրիչ է. նրա գիրն ու մանրանկարները գեղեցիկ ամբողջություն են և ձեռագիր գրքի բարձր ու ինքնատիպ արվեստի նմուշներ։ Ամբողջ էջով արված տերունական և ավետարանիչների նկարներում, գլխազարդերում հիմնականում գործածել է ծիածանի գույները՝ իբրև «աստվածային լույսի» խորհրդանիշ։ Սարգիս Պիծակի արվեստում երկրաչափականացված ոճը փոխարինվել է նրբագեղ արքունական մանրանկարչությամբ, որն սկզբնավորվել է XIII դարում և գերիշխել Կիլիկիայում XIV դարի սկզբին։ Միաժամանակ դիմելով մինչկիլիկյան գունագեղությամբ ու համաչափ հարթապատկերային ձևերով աչքի ընկնող ժողովրդական գրքարվեստին՝ նա ստեղծել է ինքնատիպ ոճ։ Սարգիս Պիծակի ձևավորման տարրերը տիպականացվել են և հետագայում դարձել հայկական առաջին տպագիր գրքերի տառերի հիմքը։ Նրա ոճը մոտ է Մեծ Հայքի և Կապադովկիայի դպրոցների արվեստներին, գործերին բնորոշ են պարզ կերպավորումները։ Սարգիս Պիծակի գործերից պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում, Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի և Երևանի մատենադարաններում, այլ խոշոր ձեռագրատներում ու թանգարաններում (Փարիզ, Վենետիկ, Դուբլին, Ստամբուլ, Թեհրան, Հալեպ և այլն)։
 
{{Հայկական մանրանկարչություն}}