«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
==Թորոս Տարոնացի==
 
Ծնվել է Տարոնի Մուշ քաղաքում։ Սովորել է Գլաձորի համալսարանում՝ րաբունապետ Եսայի Նչեցու մոտ։ Մեզ են հասել 1307-1346թթ1346 թթ. Թորոս Տարոնացու նկարազարդած 24 ձեռագրեր, որոնցից 11-ը պահվում են Մատենադարանում։ Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը « Եսայի Նչեցու Ավետարան»-ն է։
 
«Եսայի Նչեցու Ավետարան»։
 
Տարոնացու լավագույն ստեղծագործությունների թվին են պատկանում նկարազարդ 2 Աստվածաշունչ, 2 Ավետարան և մեկ Ճաշոց։ Օգտվելով լատինական օրինակներից և կրելով կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը՝ Թորոս Տարոնացին յուրովի է վերարտադրել տեսածը, գրեթե անփոփոխ թողնելով իր ոճը։ Նրա ստեղծագործության մեջ մաքուր զարդանկարչական տարրերի առկայությունն ու արտաքին գունային տպավորություն ստեղծելու ձգտումը որոշ առումով հետին պլան են մղում երևույթների ներքին էության բացահայտումը։ Հատկապես տպավորիչ են մեծ, նշաձև աչքերով, շեշտված աղեղնաձև հոնքերով կերպարները։ Չնայած, դրան, Թորոս Տարոնացու արվեստը գրավիչ է իր անկեղծությամբ ու գեղանկարչական տարրերի առկայությամբ։