«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
[[Պատկեր:Սուրբ Աստվածածին.jpg|thumb|ձախից|280px|Արենի եկեղեցի։ Կառուցվել է 1321 թ.։ Ճարտարապետ՝ Մոմիկ։]]
Անսովոր փոքր չափերով ձեռագրում Մոմիկը վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն։
[[File:St. Stepanos Church in Yeghegis 02.JPG|thumb|220px|Եղեգիսի Զորաց եկեղեցի]]
1305-1306 թթ. Մոմիկը Նորավանքում կերտել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակը հավերժացնող խաչքարը, իսկ 1308 թ. երկու խաչքար Թամթա խաթունի հանձնարարությամբ։ Այս շրջանում է, որ նրա տեսողությունը վատացել է ու թեև 1337 թ. մի ձեռագրի հիշատակարանում նա գրել է , որ աչքերը լավացել են, սակայն փաստ է, որ Մոմիկը այլևս չի վերադարձել մանրանկարչությանը, ամբողջովին կլանվելով քանդակով և ճարտարապետությամբ։ Նրա ճարտարապետական առաջին վավերական գործը վերսլաց համաչափություններով, դարչնագույն տուֆից կերտված Արենի կենտրոնագմբեթ եկեղեցին է 1321 թ.։ Այստեղ Մոմիկը հրաժարվել է արմատական ավանդատներից՝ գմբեթակիր կամարները հենելով մույթերին։