«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
 
Գրիչ, մանրանկարիչ և ճարտարապետ Մոմիկը [[Գլաձորի մանրանկարչության դպրոց]]ի 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի առաջին կեսի նշանավոր ներկայացուցիչներից է։
[[Պատկեր:Matenadaran, MS 6792.jpg|thumb|280px180px|Մոմիկ.«Համբարձում» մանրանկար «Պատերազմի Ավետարանից»։]]
Մոմիկը (Մոմիկը Վարդապետ) ստեղծագործել է հիմնականում Վայոց Ձորի Աղբերեց վանքում, Նորավանքում, հավանաբար նաև Կիլիկիայում։ Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում։ Եղել է Օրբելյան իշխանատան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը։ Մոմիկի պատվիրատուներն էին Սյունյաց մետրոպոլիտենի Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը։ Մոմիկի մանրանկարներից մեզ են հասել 3 վավերական և 1 անստորագիր ձեռագիր։ Մոմիկը առաջին անգամ որպես ծաղկող հիշատակվում է Կիլիկիայում Կեռան թագուհու պատվերով ստեղծված 1282 թ. [[Կեռան թագուհու ավետարան|Ավետարանում]]։ 1292 թ. ընդօրինակել և նկարազարդել է Նորավանքի Ավետարանը, որտեղ պատկերել է 3 ավետարանիչներին և Պրոքորոնին։ Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին. մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ։ Ստեփանոս Օրբելյանի պատվերով ստեղծված 1302-1304 թթ.-ի Ավետարանում ակնառու է ձևերի մանրամասն դրվագավորումը, ֆիգուրների նրբիկ մշակումը։
«Համբարձում» պատկերում փոքրիկ էջին տեղավորված են 17 ֆիգուր, արտահայտիչ դեմքերով, էքսպրեսով։ Նրա լավագույն գործը 1302 թ. «Պատերազմի Ավետարան»-ն է։