«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
==Թորոս Ռոսլին==
 
Ռոսլինը 12-րդ դարի կեսի կիլիկյան մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Ապրել և աշխատել է Հռոմկլայում։ Աշակերտել է Հռոմկլայի նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին։ Պահպանվել են Թորոս Ռոսլինի 7 ձեռագիր մատյաններ. 1256թ1256 թ-ի «Զեյթունի Ավետարանը», 1268թ1268 թ-ի « Մալաթիայի Ավետարանը», 1260թ1260 թ-ի, 1262թ1262 թ-ի, 1265թ1265 թ-ի Ավետարանները և 1266թ1266 թ-ի « Մաշտոցը», 1262թ1262 թ-ի «Սեբաստիայի Ավետարանը»։
Թ. Ռոսլինին են վերագրվում ևս 3 ձեռագրերի՝ 1250-ական թթ. Սկզբի Ավետարանի, Հեթում Ա-ի 1266թ1266 թ-ի Ավետարանի մասերի և 1260-ական թթ. «Վասակ իշխանի Ավետարան»-ի մանրանկարները։
 
Նրան հովանավորել և ձեռագրեր են պատվիրել հայոց [[Հեթում Ա]] և [[Լևոն Գ]] թագավորները, [[Կոստանդին Ա Բարձրաբերդցի]] կաթողիկոսը, Կիլիկյան Հայաստանի աշխարհիկ և հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Նրա անվան հետ է կապված հայկական գրչարվեստում մինչ այդ աննախադեպ պատկերազարդման շարքերի ընդարձակումը։ Թորոս Ռոսլինի մանրանկարները պատկերում են ոչ միայն քրիստոնեական 12 հիմնական պատկերագրական թեմաները, այլև՝ հաճախ, քայլ առ քայլ հետևելով ավետարանական ողջ պատմությանը , ներառվում են տեքստի սյունակներում և լուսանցքներում։
 
Ավետարանական շարքի հիմնական տեսարաններում Թորոս Ռոսլինն ընդհանուր առմամբ հետևել է հայկական արվեստում ընդունված պատկերագրության նորմերին, երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել է միայն պատկերագրման տեսակը կամ, հազվադեպ, ընդունել բյուզանդական հորինվածքները։ Նա ծանոթ է եղել նաև տարբեր երկրների և ժողովուրդների, մասնավորապես հարևան խաչակրաց պետությունների ձեռագիր մատյաններին։ Դրա վկայությունն են պատկերագրական այնպիսի օրինակներ, ինչպես Զեյթունի և Սեբաստիայի Ավետարանների դեկորատիվ թերթերում՝ Աստծո գառը խաչով, կամ « Մալաթիայի Ավետարան»-ի «Խաչելությունում»` եկեղեցին և սինագոգը խորհրդանշող պարեգոտներ կրող պատկերները` թագերով ու դրոշներով։ Բայց դրանք նշանակալի դեր չեն խաղացել Ռոսլինի ոչ պատկերագրություններում , ոչ էլ մանրանկարների ոճում։
 
Հիմնականում հենվելով հայկական և բյուզանդական պատկերագրության վրա՝ նկարիչը միանշանակ իր պատկերազարդումներում ներառել է բազմաթիվ նորություններ՝ ստեղծագործաբար մոտենալով իր առջև դրված խնդիրներին։ Թորոս Ռոսլինը ոչ միայն նկարազարդել է ավետարանական պատմության այս կամ այն դրվագը՝ համաձայն պատկերագրության ավանդույթի, այլև մի շարք դեպքերում զուգահեռներ է անցկացրել հին կտակարանային տեքստերի հետ, ի հայտ բերել դրանց հիանալի իմացությունը, ստեղծել գեղանկարչական մեկնության ինքնատիպ օրինակներ։ Այսպես. նա հին կտակարանային մարգարեներին տեղադրել է ավետարանական առանձին տեսարաններում և խորանների ճակատամասերում, որտեղ նրանք բռնած պահում են իրենց մարգարեական գրությունների ոլորաթերթերը՝ հիշեցնելով, որ Քրիստոսի կյանքի իրադարձությունները մարգարեացված են Հին կտակարանում։
Տող 40.
Թորոս Ռոսլինի մանրանկարների պատկերագրության ամենահատկանշական ու գրավիչ գիծը ավետարանական պատմություններին նոր հայացքով նայելու ձգտումն է։ Նա Քրիստոսին ներկայացրել է որպես կենդանի մարդ՝ շրջապատված չար ու բարի մարդկանցով։ Դարերով սրբագրված կանոններում մտցրել է ժամանակի իրողություններն արտացոլող բազմաթիվ տարրեր։ Նույնիսկ քրիստոսաբանական շարքի առավել կանոնակարգված գլխավոր տեսարաններին Թորոս Ռոսլինը տվել է կենդանություն՝ բնական կեցվածքներով ու դեմքերի արտահայտություններով, հաղորդել տարբեր հուզական և հոգեկան վիճակներ։ Չարչարանքների շարքի տեսարաններում նկարիչը մեծ վարպետությամբ է հաղորդել կատարվածի դրամատիզմը, գործող անձանց խոր, սակայն, զուսպ զգացմունքները։ Նա բնական երանգավորում է հաղորդել այնպիսի խարհրդապաշտական և խորհրդանշական տեսարանի, ինչպիսին է Պայծառակերպությունը, որտեղ համոզիչ կեցվածքով պատկերված են ոչ միայն արտասովոր տեսիլքից զարմացած առաքյալները, այլև Քրիստոսի հետ հանգիստ, մտերմիկ զրուցող Եղիան և Մովսեսը։ Ազատ մտածողությամբ առանձնանում են պատմողական շարքի տեսարանները։ Այսպես « Մոգերի վերադարձում» զորքի ուղեկցությամբ հեծյալ մոգերի սրընթաց արշավի պատկերը ստեղծվել է նկարիչի բազմիցս տեսած՝ Կիլիկիայի հայոց արքայի և իշխանների գլխավորած հեծելախմբերի տպավորության տակ։ «Վասակ իշխանի Ավետարան»-ի «Հաղորդություն»-ում առաքյալների հետևում պատկերված փակ վարագույրը հայկական եկեղեցիներում ընդունված արարողակարգից է։
 
Ռոսլինի արվեստի համար հատկանշական է այն, որ նա նույնությամբ չի կրկնել միևնույն հորինվածքը։ Նրա մանրանկարներում առանձնակի տեղ են գրավում արքայազն [[Լևոնի Բ]] դիմանկարները։ Առաջին մանրանկարում պատանի թագաժառանգը կանգնած է կամարի տակ՝ գլխավերևում զույգ հրեշտակներ, երկրորդում՝ պսակադրության առիթով պատվիրված 1262 թ-ի Ավետարանում, նա պատկերված է կնոջ՝ Կեռանի հետ։
 
Թորոս Ռոսլինի գեղանկարչությունը դասում են միջնադարյան քրիստոնեական արվեստի ամենաառաջավոր և բարձրագույն նվաճումների շարքը։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել հայկական գրքային գեղանկարչության հետագա զարգացման վրա։