«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
12-րդ դարի 2-րդ կեսից և 13-րդ դարում բացվում են Դրազարկի, Սկևռայի, Ակների, Գռների, Բարձրբերդի և Հռոմկլայի մանրանկարչական դպրոցները, որտեղ աշխատել են բազմաթիվ նկարիչներ՝ [[Գրիգոր Մլիճեցի]]ն, Կոստանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հավհաննեսը, [[Թորոս Ռոսլին]]ը, [[Սարգիս Պիծակ]]ը և ուրիշներ։
 
Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի - ՀաղբատիՀաղպատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին-Էրզրումի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ նկարիչներ Ստեփանոսը[[Ստեփանոս]]ը, Իգնատիոսը[[Իգնատիոս]]ը, Մարգարեն, Գրիգոր ԾազկողըԾաղկողը, Մոմիկը[[Մոմիկ]]ը (13-14-րդ դար), Ավագը[[Ավագ]]ը, Թորոս Տարոնացին (14-րդ դար,) [[Գրիգոր ՏաթևացինՏաթևացի]]ն, Ծերուն Ծաղկողը (14-15-րդ դար), Գրիգորիսը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, [[Նաղաշ ՀովնաթանըՀովնաթան]]ը, [[Ղազար ԲաբերդցինԲաբերդցի]]ն և այլք։
 
Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները և օգտագործելով հարևան երկրների, մանավանդ, բյուզանդական արվեստի նվաճումները, Կիլիկիայի նկարիչները ստեղծում են գրքի գեղարվեստական ձևավորման առանձնահատուկ ոճ, որին բնորոշ են նրբագեղ ձևերն ու գունային համադրությունները։ Կիլիկյան մանրանկարիչների մոտ բարձր զարգացման է հասնում զարդանկարչությունը, որը շատ բազմազան է և երբեք չի կրկնվում։
 
Լամբրոնյան հոգևոր կենտրոն Սկևռան 12-րդ դարի 2-րդ կեսից դարձավ կիլիկյան մանրանկարչության հիմնական օջախներից մեկը։ Մեզ հայտնի են Սկևռայում աշխատող երեք մանրակնարիչներ՝ Վարդանը, Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցին։ Վարդանի ստեղծագործությունները չեն պահպանվել։ Կոստանդինի աշխատանքներից հայտնի է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում գտնվող 1193թ1193 թ. Ավետարանը՝ նակարազարդված Ներսես Լամբրոնացու կողմից։ Գրիգոր Մլիճեցու հետ է կապվում 4 կամ 5 ձեռագիր։ Նրա գործերից ամենանշանավորը Երևանի Մատենադարանում պահվող 1173թ1173 թ. Գրիգոր Նարեկացու « Մատյան ողբերգության» երկի պատկերազարդումը։ Նա Գրիգոր Նարեկացուն պատկերել է 4 անգամ տարբեր մեկնաբանություններով, Նարեկացին՝ փիլիսոփա, Նարեկացին՝ աղոթող, Նարեկացին՝ ճգնավոր և Նարեկացին՝ Քրիստոսից օրհնվելիս։
 
12-րդ դարի վերջին տասնամյակի կիլիկյան մանրանկարչությունը բնութագրող հուշարձաններից է 1193թ1193 թ. Կոստանդին նկարիչի ձեռքով պատկերազարդված Ավետարանը և 1197թ1197 թ. Գրիգոր Մլիճեցու « Լվովի ավետարանը»։
 
12-րդ դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով։ Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել։ 1113թ1113 թ.-ին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում ակնհայտ է Մեծ Հայքի ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են։
 
13-րդ դարի Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններն են, որոնք հիմնականում հետևել են 12-րդ դարի ավանդույթներին. նորությունը նրբագույն զարդամոտիվների հարստությունն է, խորանների վերևում և լուսանցքներում պատկերված են աքաղաղներ, մոմակալներ, սիրամարգեր, նռնենիներ ու արմավենիներ, սափորներից ելնող բուսազարդեր և այլն։
 
13-րդ դարի 2-րդ կեսից լայն գործունեություն են ծավալում Ակների, Գռների և Բարձրբերդի գրչատները։ Այս վանքերի մատենական գեղանկարչության բարգավաճումը կապվում է Հեթում Ա թագավորի եղբոր՝ Հովհաննես եպիսկոպոսի անվան հետ։ Միայն նրա պատվերով գրվել և պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, հաճախ էլ ձեռագրերը նա ինքն էր արտագրում՝ հավանաբար և ծաղկազարդում։ Մի շարք մանրանկարիչներ ու գրիչներ Հովհաննես ԱրքայեղբորըԱրքաեղբորը համարում են իրենց ուսուցիչը։ Հովհաննես եպիսկոպոսի անվան հետ կապված պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը հանդիսանում էին առաքյալներ, մարգարեներ և այլ սրբերի կամ անձանց առանձին պատկերներ։
 
Տնտեսական վերելք ապրող քաղաքներում առաջ եկած նոր մանրանկարիչները ձգտում էին արվեստի մեջ ներմուծել աշխարհիկ մոտիվներ և ավետարանական թեմաների մեջ դնել յուրօրինակ մեկնաբանություն։ Այդպիսիք են մանրանկարիչ Մարգարեի ձեռքով 1211թ. պատկերազարդված «[[Հաղպատի Ավետարան|Հաղպատի ավետարանի]]» մանրանկարները։ Ձեռագիրը պատվիրել են Սահակ և Առաքել եղբայրները։ Մեկ ուրիշ խորանի վրա Մարգարեն պատկերել է նվագող պատանի, իսկ երկրորդ խորանում՝ մի աղջիկ և մի երիտասարդ։ «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» մանրանկարում ավետարանական զրույցը հիշեցնում է հանդիսավոր ծիսական երթ միջնադարյան մեծ քաղաքի փողոցում։
 
Բուն Հայաստանի մանրանկարչության նախորդ շրջանի ավանդույթներն իրենց հետագա զարգացումն են գտել Գրիգորի գործերում, որոնց թվում աչքի է ընկնում 1232թ1232 թ. նկարազարդված «Թարգմանչաց ավետարանը»։
 
==Թորոս Ռոսլին==