«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Կիլիկիայում գրված և մեզ հասած ձեռագրերի մեծ քանակը վկայում է, թե որքան կարևոր նշանակություն էր տրվում ձեռագրերի ստեղծմանը, հավաքմանն ու պահպանմանը։ Ձեռագրերի հիշատակարանները վկայում են [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]], [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]], [[Հովհաննես Արքաեղբայր|Հովհաննես Արքաեղբոր]], թագուհի Կեռանի, [[Հեթում Բ]]-ի, կաթողիկոս Կոստանդինի, [[Սմբատ Սպարապետ]]ի և այլոց պատվերով գրված ու պատկերազարդված շատ մատյաններ։ Հեթում Բ-ի հասած վերջին շքեղ ձեռագիրը 1295 թ. Աստվածաշունչն էր, որը գլուխների է բաժանված։
 
12-րդ դարի 2-րդ կեսից և 13-րդ դարում բացվում են Դրազարկի, Սկևռայի, Ակների, Գռների, Բարձրբերդի և Հռոմկլայի մանրանկարչական դպրոցները, որտեղ աշխատել են բազմաթիվ նկարիչներ՝ [[Գրիգոր ՄլիճեցինՄլիճեցի]]ն, Կոստանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հավհաննեսը, [[Թորոս ՌոսլինըՌոսլին]]ը, [[Սարգիս ՊիծակըՊիծակ]]ը և ուրիշներ։
 
Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի - Հաղբատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին-Էրզրումի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ նկարիչներ Ստեփանոսը, Իգնատիոսը, Մարգարեն, Գրիգոր Ծազկողը, Մոմիկը (13-14-րդ դար), Ավագը, Թորոս Տարոնացին (14-րդ դար,) Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (14-15-րդ դար), Գրիգորիսը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին և այլք։
 
Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները և օգտագործելով հարևան երկրների, մանավանդ, բյուզանդական արվեստի նվաճումները, Կիլիկիայի նկարիչները ստեղծում են գրքի գեղարվեստական ձևավորման առանձնահատուկ ոճ, որին բնորոշ են նրբագեղ ձևերն ու գունային համադրությունները։ Կիլիկյան մանրանկարիչների մոտ բարձր զարգացման է հասնում զարդանկարչությունը, որը շատ բազմազան է և երբեք չի կրկնվում։