«Վարդան Արևելցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
==Կյանքն ու գործունեությունը==
Կրթություն է ստացել [[Գոշավանք|Նոր Գետիկի վանքվանքում]]ում (աշակերտել է [[Մխիթար Գոշ]]ին), այնուհետև՝ [[Տավուշ]]ի [[Խորանաշատ]]ի վանքում՝ [[Վանական Վարդապետ]]ի մոտ։ Կարգվել է վարդապետ, իսկ 1235 թվականին՝ րաբունապետ, ծավալել է ուսումնագիտական բեղմնավոր գործունեություն։ Հիմնել է Կայենաբերդի Սուրբ Անդրեաս վանքի դպրոցը և այնտեղ զբաղվել ուսուցչությամբ (1235–39թթ1235–39 թթ, 1252–53թթ1252–53 թթ)։ 1239 թվականին ուխտագնացության է մեկնել Երուսաղեմ, վերադարձին այցելել է Կիլիկյան Հայաստան, հանդիպել [[Հեթում Ա]] թագավորի և Հայոց կաթողիկոս [[Կոստանդին Ա Բարձրբերդցի|Կոստանդին Ա Բարձրբերդցու]] հետ։ Մասնակցել է [[Սիս|Սսի]] 1243 թվականի ազգային-եկեղեցական ժողովին, այնտեղ սահմանված կանոնները 1245 թվականին բերել Հայաստան՝ հայ «արևելյան» վարդապետներին։ 1248 թվականին դարձյալ մեկնել է Կիլիկիա՝ իր հետ տանելով «արևելյան» վարդապետների պատասխան թուղթը։ [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսի համահեղինակությամբ գրել է հայությանն ուղղված «Թուղթ խրատական»-ը և [[Հռոմի պապ]]ի դավանաբանական գրության պատասխանը, մասնակցել Սսի 1251 թվականի ժողովի ընդունած կանոնների մշակմանը։ 1252 թվականին վերադարձել է Հայաստան, գումարել [[Հաղպատ]]ի և [[Ձագավան]]ի եկեղեցական ժողովները, հիմնել [[Սաղմոսավանք]]ի, [[Թեղենյաց մենաստան]]ի, [[Աղջոց]] վանքի, Խոր Վիրապի, [[Հառիճի վանք]]ի, [[Խորակերտ]]ի դպրոցները։ Խոր վիրապում նրան աշակերտել են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ [[Գևորգ Սկևռացի]]ն, [[Հովհաննես Երզնկացի Պլուզ]]ը, [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Գրիգոր Բալուեցի]]ն և ուրիշներ։
 
Վարդան Արևելցին իր գրական մեծ վաստակի և հոգևոր-կրթական գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ունեցել միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում։ Ժամանակակիցները նրան մեծարել են «սուրբ», «հոգիապայծառ սուրբ հայր», «լուսավոր վարդապետ», «եռամեծ», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով։ Իսկ Գրիգոր Տաթևացին նրան ներկայացրել և պատվել է «Մեծն Վարդան» անունով։