«Հարաբերական գերբնակչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(Տարբերություն չկա)

19:28, 21 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հարաբերական գերբնակչություն,կապիտալի պահանջարկի համեմատ աշխատուժի հարաբերական ավելցուկ: Կապիտալի կուտակման մասշտաբների մեծացմամբ աճում են նաև փոփոխուն կապիտալի բացարձակ չափերը: Բայց կապիտալի օրգանական կազմի աճի հետեվանքով կապիտալի ամբողջ մասսայում նրա փոփոխուն մասի տեսակարար կշիռն իջնում է: Եվ քանի որ աշխատուժի պահանջարկը որոշվում է փոփոխուն կապիտալի մեծությամբ, ապա վերջինի տեսակարար կշռի նվազման հետևանքով աշխատուժի պահանջարկը հարաբերականորեն կրճատվում է: Միաժամանակ, աշխատուժի առաջարկն աշխատանքի շուկայում մեծանում է, և բանվոր դասակարգի մի մասը դատապարտվում գործազրկության:Հարաբերական գերբնակչության դրսևորվում է երեք հիմնական ձեվով. 1. հ ո ս ու ն գերբնակչություն. բանվորներ, որոնք մերթ ընդ մերթ դուրս են մղվում և ապա ընդգրկվում արտադրության մեջ: Պայմանավորված է կապիտալիստական արտադրության զարգացման ցիկլային բնույթով, ճգնաժամի և լճացման փուլերում արտադրության կրճատմամբ:2. Ագրարային գ և ր բ ն ա կ չ ու թ յ ու ն. գյուղատնտեսության մեջ գործազրկության թաքնված ձևն է: Տեխնիկայի զարգացման հետևանքով գյուղատնտեսության մեջ տվյալ հողամասի մշակման համար անհրաժեշտ աշխատուժի պահանջարկը բացարձակորեն կրճատվում է, կապիտալիստական խոշոր արտադրությունն արտամղում է գյուղատնտ. մանր արտադրությունը, և մանր գյուղացիությունը զանգվածաբար քայքայվում է: Այս պրոցեսները մշտապես ծնում են ագրարային գերբնակչություն:Այն թաքնված է համարվում, որովհետև քայքայված գյուղացիներն ու մանր ապրանքարտադրողները, տնտեսության մեջ մասամբ զբաղված լինելով, աշխատանք չեն գտնում ո՝չ արդյունաբերության,ո՝չ գյուղատնտեսության մեջ: 3. Լճացած գերբնակչություն, բանվոր դասակարգի այն մասն է, որ չունի մշտական աշխատանք և բնորոշվում է զբաղվածության ծայրահեղ անկանոնությամբ: Հարաբերական գերբնակչության այս երեք ձևերը կազմում են կապիտափստական արդյունաբերության պահեստաբանակը, որին հարում է Սումսքենւցրուեաարիաաը:Հարաբերական գերբնակչության աճին նպաստում են տեխնիկայի կատարելագործումը, աշխատանքի ինտենսիվացումը, աշխատօրվա երկարացումը, կանանց ու երեխաների ցածր վարձատրվող աշխատանքի լայն կիրառումը ևն: Աշխատուժի առաջարկը մեծանում է նաև բնակչության բնական աճի հետևանքով: Սոցիալիգմի հաստատմամբ Հարաբերական գերբնակչությունը վերանում է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։