«Հովնաթանյան ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Հովնաթյաններ ՀոթՔաթ գործիքով
Տող 2.
'''Հովնաթանյան ընտանիք''', XVII— XIX դդ. [[հայ]] նկարիչների [[ընտանիք]]: [[Տոհմ]]ի հիմնադիրը բանաստեղծ, նկարիչ և երաժիշտ [[Նաղաշ Հովնաթան]]ն էր: Որդիներից [[Հակոբ Հովնաթանյան]] (XVII դ. վերջ- [[1757]] թվական) եղել է [[աշուղ]], [[մանրանկարիչ]] և [[գեղանկարիչ]]: Նկարազարդել է «Քաղուածք Յավետարանաց»-ը ([[1720]] թվական, [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]], ձեռագիր № 8645): Հեղինակ է հաստոցային նկարների («Սանդուխտ կույսը», [[1727]] թվական, «Թադևոս առաքյալը», «Ղազարոսի հարությունը», երկուսն էլ՝ [[1729]] թվական, «Աստվածամոր յոթ վերքը», 1729 թվական, բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան): Մեծ ուշադրություն է դարձրել մարմնաձևերի կերպավորմանը և մանրամասների նյութական վերարտադրմանը: Մյուս որդին՝ [[Հարություն Հովնաթանյան]] (Հարություն Շոռոթեցի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), առավել հակված է եղել դեպի դեկորատիվ գեղանկարչությունը (ձևավորել է [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևաց]]ու «Քարոզգիրքը», [[1731]] թվական, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 2162): Հակոբ և Հարություն Հովնաթանյանները միասին նկարազարդել են մի [[Հայսմավուրք]] ([[1725]]—[[1730]] թթ., Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 1522), որտեղ թողել են նաև իրենց ստորագրությունները, ձևավորել [[Ապրակունիս]]ի Ս. Կարապետ վանքը ([[1740]] թվական), [[Էջմիածին|Էջմիածն]]ի վանքի [[Ղազարապատ]] հյուրանոցը ([[1741]] թվական), [[Վեհարան]]ը: Հակոբ Հովնաթանյանի որդին էր [[Հովնաթան Հովնաթանյան]]ը: Տոհմի չորրորդ սերնդի շնորհալի ներկայացուցիչն էր [[Մկրտում Հովնաթանյան]]ը ([[1779]] թվական, [[Թիֆլիս]]—[[1845]]/[[1846]] թվական, Թիֆլիս), որը [[դիմանկարիչ]] էր, ուներ արվեստանոց, աշակերտներ: Պահպանվել են [[կաթողիկոս]] Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի պետական պատկերասրահ), հայ թագավորների դիմանկարների շարքը (Հայաստանի պետական պատկերասրահ և էջմիածնի վանքի Վեհարան): Ինչպես այս աշխատանքներում, նույնպես և Թիֆլիսի Նորաշենի եկեղեցու նկարազարդումներում ([[1834]]—[[1835]] թթ.) առկա են [[կլասիցիզմ]]ի որոշակի տարրեր, որոնք ժամանակի գեղագիտական ճաշակի արտահայտություններ են: Մկրտում Հովնաթանյանի որդիներն էին [[Հակոբ Հովնաթանյան|Հակոբ Հովնաթանյանը]] և [[Աղաթոն Հովնաթանյան]]ը ([[1816]] թվական, Թիֆլիս- [[1893]] թվական, [[Պետերբուրգ]]), որը դիմանկարիչ էր, գրաֆիկ: [[1843]] թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կ. Բրյուլլովի արվեստանոցում: Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետական վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան: Հիմնականում զբաղվել է [[գրաֆիկա]]յով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի ([[1836]] թվական), Մ. Ս. Վորոնցովի ([[1849]] թվական) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» [[գծանկար]]ների ալբոմը ([[1859]] թվական), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչակովի դիմանկարը» ([[1869]] թվական), Մ. Սալտիկով- Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի կատարած գծանկարը ([[1870]] թվական) և այլն: Հովնաթանյան նկարիչների տոհմը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը: Խարսխված լինելով հայկական միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները կարողացել են սկզբնավորել հայկական գեղանկարչության մի շարք [[ժանր]]եր, ստեղծել արտահայտչականության գաղափարա-գեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հովնաթյաններ]]