«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2931 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
== Մահապատիժը Հայաստանում ==
[[Հայաստան]]ի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր [[Քրեական օրենսգիրք|օրենսգրքի]] համաձայն, մահապատժին փոխարինել է [[ցմահ բանտարկություն]]ը։
 
== Մահապատժի քննարկումը ==
 
Մահապատժի կիրառման արդյուավետության ու անհրաժեշտության խնդիրը երկար պատմություն ունի: Այսպես՝ [[Հին Հունաստան]]ում մահապատժի ահաբեկող ազդեցությունը կասկածի տակ էր դնում [[Դիոդոտոս|Դիոդոտոս]]ը, իսկ ավելի ուշ մահապատժից հրաժարվելու անհրաժեշտությունը հիմնավորում էր, օրինակ՝ [[Լուսավորչականություն|Լուսավորչականության]] դարաշրջանի ականավոր ներկայացուցիչ [[Չեզարե Բեկարիա]]ն<ref name="kup2">Кузнецова Н. Ф. Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4</ref>:
 
Մահապատժի դեմ դուրս եկողները մատնացույց են անում այն, որ դատական սխալները կարող են հանգեցնել անմեղ մարդկանց մահապատժին: Բացի դրանից բերվում է վիճակագրություն, ըստ որի՝ մահապատժի կասեցումը կամ ընդունում այս կամ այն երկրում չի ազդում ծանր հանցագործությունների թվի վրա: Մահապատիժը չի պատժում հանցագործին, այլ ընդամենը բավարարում է հասարակությանը, որ «զոհաբերություն է պահանջում»:
 
Տարբեր հետազոտողներ սպանությունների թվի վրա մահապատտի ազդեցության վերաբերյալ բերում են հակասական տվյալներ.
# ամերիկացի գիտնականներն ընդունում են, որ մահապատիժը այնուամենայնիվ զսպող գործոն է<ref>{{cite web|date=19 ноября 2007|url=http://newsru.com/world/19nov2007/zakazn.html|title=Ամերիկացի գիտնականները կարծում են, որ այնուամենայնիվ, զսպող գործոն է:|publisher=[[NEWSru]]|accessdate=2010-08-14|archiveurl=http://www.webcitation.org/61B8T7Bif|archivedate=2011-08-24}}{{ref-ru}}</ref>,
# հատուկ պետական հանձնաժողովը, որը ստեղծվել է Նյու-Ջերսիում (ԱՄՆ), հայտարարել է, որ մահապատժի կիրառումը չի նվազեցնում սպանությունների թիվը<ref>[http://www.newsru.com/crime/07dec2007/usa_kazn.html Նյու Ջերսին կլինի առաջին նահանգը, որը կասեցրել է մահապատիժը:]{{ref-ru}}</ref><ref>[http://www.njleg.state.nj.us/committees/dpsc_final.pdf New Jersey Death Penalty Study Commission Report]{{ref-en}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==